Փետրվարի 8-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բեռնատարների բախման հետևանքով կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահաս, հայտնում է ՀՀ նԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարներն ահազանգն ստացել են ժամը 02։27-ին և պարզել, որ Ագարակ գյուղի մոտակայքում բախվել են ZIL (վարորդ` Կ. Ո., ծնված 1988 թ․) և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները։
Գերատեսչությունից հայտնում են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Հ․-ին (ծնված 1995 թ․) և Է․ Թ․-ին (ծնված 2008 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։