Փետրվարի 8-ին հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարարներն ահազանգն ստացել են ժամը 04։42-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում՝ մոտ 450 քմ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ օպերատիվ խումբը և 2 մարտական հաշվարկ, այնուհետև ևս 4 մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Գերատեսչությունից հայտնել են, որ փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Կանխվել է հրդեհի տարածումը․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։