Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ երկրորդ հարկի պահեստային հատվածում այրվում են խոհանոցային կահույք և տեխնիկա։
Փրկարար ծառայությունից հավելել են, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
ՆԳՆ-ն հրդեհի մասին ահազանգն ստացել էր ժամը 15:42-ի սահմաններում, հաստատվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան։