Հունվարի 21-ի առավոտյան հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Մասիսի կայարանում՝ վարչական տարածքի սենյակներից մեկում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ այրվել է գույք։ Ոստիկանությունը դեպքի վերաբերյալ փաստաթղթեր է կազմել, գրում է կայքը։
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ԱՆ
Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 69-ամյա տղամարդը մահացել է, Armenia Today-ին հայտնել...