Թեհրանում զինված տղամարդը մտել է Իրանի Գերագույն դատարանի շենք և սպանել երկու դատավորի, հայտնում է Mehr գործակալությունը։
Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 18-ի առավոտյան և հանդիսացել է «պլանավորված գործողություն», նշել է իրանական գործակալությունը։ Հարձակվողն ինքնասպանություն է գործել «ահաբեկչական հարձակումն իրականացնելուց անմիջապես հետո»։
Նախաքննության տվյալներով՝ նա ներգրավված չէր որևէ քրեական գործով, որը քննվելու է Իրանի Գերագույն դատարանի կողմից։ Թեհրանում տեղի ունեցած միջադեպից հետո հետաքննություն է սկսվել հարձակմանը մասնակից մյուսներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին
Իրանը պաշտոնապես հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, հայտնել է Tasnim գործակալությունը։ Իրանի նախագահ Մասուդ...