Աշտարակի խճուղում բեռնատարների բախման հետևանքով կան տուժածներ, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի մասին ահազանգն ստացվել է հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:44-ին։ Ըստ ՆԳՆ-ի՝ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեի մոտակայքում բախվել են KamAZ (վարորդ՝ Զ․ Տ․) և Howo (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, KamAZ-ը կողաշրջվել է։
Գերատեսչությունից հայտնում են, որ բեռնատարների վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են KamAZ մակնիշի բեռնատարը և դադարեցրել վառելիքի արտահոսքը։
Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով 109 մարդ է տուժել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Մայիսի 26-ին մեքենան մխրճվել...