Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով, մի շարք հասցեներում 36 ժամ ջրամատակարարումը կդադարեցվի, հայտնում է «Վեոլիա ջուրը»։
«Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 5-ը՝ ժամը 24:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Արտիմետ, Արևաշատ, Այգեշատ, Ամբերդ, Արշալույս, Աղավնատուն, Արագած, Արտամետ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծիածան, Ծաղկունք, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Ֆերիկ, Շենիկ, Արևադաշտ, Արգին գյուղերի ջրամատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունից տեղեկացնում են, որ «Էջմիածին» շահագործման տեղամասն արդեն վթարի վայրում է և սկսել է վթարավերացման աշխատանքները:
Լիվերպուլում ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 109-ի
Լիվերպուլում ամբոխի մեջ ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով 109 մարդ է տուժել, հայտնում է BBC-ն՝ հղում անելով ոստիկանությանը։ Մայիսի 26-ին մեքենան մխրճվել...