Փրկարարները Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանում հայտնաբերել են 2 դի, հայտնում է shamshyan.com-ը: Հարևաններն ահազանգել էին, որ բնակիչները մի քանի օր է չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են և, հավանաբար, օրեր առաջ են մահացել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, պարզվում է մահացածների ինքնությունը։
Կրետեում հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել․ ԶԼՄ
Շուրջ 5000 մարդ սեփական ուժերով լքել է հունական Կրետե կղզու հարավ-արևելքը՝ բռնկված անտառային հրդեհների պատճառով, հայտնել է The Guardian-ը: Բացի...