Հունվարի 6-ին՝ ժամը 10։14-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ավտոբուսում եղել է 20 ուղևոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 151-րդ կմ-ին սելավատարից դուրս են բերել «Scania» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Մ․ Ֆ)։ Տեղեկացվում է, որ, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կրետեում հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել․ ԶԼՄ
Շուրջ 5000 մարդ սեփական ուժերով լքել է հունական Կրետե կղզու հարավ-արևելքը՝ բռնկված անտառային հրդեհների պատճառով, հայտնել է The Guardian-ը: Բացի...