Մոտ 20 ահազանգ ունենք, որ քաղաքացիները փնտրում են իրենց հարազատներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
Նա հայտնել է, որ հրդեհը մարվել է, սակայն դեռևս մեկուսացված չէ։
«Ենթադրում ենք, որ փլատակների տակ կլինեն քաղաքացիներ», – նշեց նա։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱՆ-ն 61 տուժածի և 2 զոհի մասին է հայտնել։
Ճամբարակում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ԱՆ
Ճամբարակում հունիսի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկը՝ 69-ամյա տղամարդը մահացել է, Armenia Today-ին հայտնել...