ԱՆ-ն հերքում է 5 տարեկան երեխայի մահվան մասին տեղեկությունը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ անդրադառնալով «Սուրմալու»-ում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեխայի զոհվելու մասին համացանցում տարածվող լուրերին։
«Սուրբ Աստվածամայր» բ/կ-ից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված քաղաքացիներից մի քանիսը ստացել են առաջին բուժօգնություն և գնացել տուն, նրանցից միայն մեկը՝ 5-ամյա մի աղջիկ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ԱԻՆ-ից 1 զոհի մասին են հայտնել։ Բռնկված հրդեհը դեռ չի մարվել։