Ընկնելու հետևանքով ստացված վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն` անկախ սոցիալական կարգավիճակից, հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
«Որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից»,- Facebook-ում գրել է Ավանեսյանը։
Երևանում փետրվարի 20-ից տեղացող առատ ձյան պատճառով դժվարությունների էին առաջացել հասարակական տրանսպորտով, ավտոմեքենայով տեղաշարժման հետ կապված։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի տվյալներով՝ Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել էր 15 մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային։ Եղանակային պայմանների պատճառով դպրոցներում հետաձգվել էին փետրվարի 21-ի դասերը։