Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի Ռադոնեժի նավթային հանքավայրի գազի հորատանցքում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ, հաղորդում է РЕН ТВ-ն։
Հեռուստաընկերության տվյալներով՝ հանքավայրի երկու աշխատակից այրվածքներ է ստացել, նրանց վիճակը ծանր է, գտնվում են կոմայի մեջ:
72.ru հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է 3-րդ տուժածի մասին։