Ամերիկացի Ֆլորիդայի և Միչիգանի համալսարանների սոցիոլոգները արզել են, որ ընտանի կենդանիներն օգնում են 65 տարեկանից բարձր իրենց տերերին դիմակայել տկարամտությանը և Ալցհեյմերի հիվանդությանը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Aging and Health գիտական ամսագրում:
Ավելի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեմենցիայի դեպքերի մոտ մեկ երրորդը պայմանավորված է վերահսկելի պատճառներով: Դրանք ներառում են ֆիզիկական վարժությունների բացակայություն, սոցիալական մեկուսացում, սրտանոթային հիվանդություն, դեպրեսիա և քրոնիկական սթրես: Շան հետ շփումը տարեց մարդու ապրելակերպի կարևոր կողմն է և կապված է նրա ճանաչողական առողջության հետ: Այն բարելավում է սրտանոթային համակարգի վիճակը, նվազեցնում է միայնության զգացումը և դեպրեսիայի վտանգը։
Կենդանիների սեփականության ազդեցությունը տարեց մարդկանց ճանաչողական գործունեության վրա ուսումնասիրելու համար հետազոտական թիմը վեց տարվա ընթացքում ուսումնասիրել է 1396 մարդու: Ուսումնասիրության մասնակիցները լուծել են մաթեմատիկական խնդիրներ և անգիր սովորել բառեր:
Պարզվել է, որ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի շների տերերը ընդհանուր միավորներ են հավաքել՝ համեմատած նրանց հետ, ովքեր ընտանի կենդանիներ չեն ունեցել և նրանք, ովքեր ընտանի կենդանի են ունեցել հինգ տարի առաջ:
Հետազոտողները ենթադրում են, որ շներն օգնում են իրենց տարեց տերերին պահպանել հոգեկան առողջությունը օքսիտոցին հորմոնի միջոցով, որը կոչվում է սիրո և լավ տրամադրության հորմոն: Այն ազատվում է հաճելի սոցիալական փոխազդեցությունների միջոցով: