Պետվատվերի հետ կապված խնդիրների մասին ահազանգեր ենք ստանում: Այս մասին այսօր 8-րդ գումարման խորհրդարանի 4-րդ նստաշրջանի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն թորոսյանը՝ իր խոսքն ուղղելով առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին:
«Մենք եկամտային մասով բյուջեի հետ կապված խնդիրներ չունենք, հակառակը՝ գերակատարումներ ունենք: Արդյոք նախարարությունը պատրաստվում է լուծե՞լ առաջացած հարցերը»,-փոխնախարարին հարցրեց Թորոսյանը:
Ի պատասխան՝ Ա. Նազարյանը նշեց. «Խնդիրը կապված չէ անհետաձգելի հարցերի սպասարկման հետ, որոնց իրականացման համար առողջապահական համակարգում գրեթե խնդիներ չկան: Խնդիրը վերաբերում է հերթագրման սկզբունքով բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններին և, այո, այստեղ կան որոշակի խնդիրներ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երբեմն քաղաքացին գրանցվում է, բայց որոշ դեպքերում իր համար ընդունելի չի լինում հերթի սպասելը: Օրինակ, որ իր գրանցումից մոտ 20 օր կամ մեկ ամիս պետք է սպասի»:
Մանրամասները՝ տեսանյութում: