Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն հայտնել է Ադրբեջանի ՊՆ 3-րդ ապատեղեկատվության մասին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն ՊՆ-ն հերքել էր հայկական կողմից օգոստոսի 15-ին կրակոցների մասին Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը։