Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ ցամաքային պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից և հարվածել Հայաստանին, առաջին հերթին՝ Սյունիքի մարզի ուղղությամբ:
Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը, փորձագետի խոսքով, զգալիորեն մեծանում է, եթե Իրանն ստիպված լինի իրանա-ադրբեջանական սահմանից զորքերը տեղափոխել, որոնք Բաքվին և Անկարային հետ են պահում հարձակումից:
Միքայելյանը կարծում է, որ Փաշինյանի հռետորաբանությունը համընկնում է ՀԱԵ-ին քննադատելու Ադրբեջանի հնչեցրած թեզերի հետ, և Հայաստանի իշխանությունները միայն շարունակել են ՀԱԵ-ի ներկայացուցիչների քննադատության ալիքը, որը տարածում է Բաքուն։
Անդրադառնալով Փաշինյանին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը՝ քաղաքագետը նշել է, որ ընդդիմության կողմից չի տեսնում գործնական քայլեր, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարդացեք նաև՝