ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն Armenia Today-ի հետ հարցազրույցում խոսել է Հարավային Կովկասի վրա աշխարհաքաղաքական իրողությունների հնարավոր ազդեցության, դրանցից բխող ռիսկերի և հեռանկարների մասին։
Գնահատելով ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու բանակցությունները՝ փորձագետը կարծում է, որ Ուկրաինայի հետ վարվել են «օգտագործել ու դնել մի կողմ» սկզբունքով: Նա Ուկրաինայի իրավիճակը համեմատել է այն իրավիճակի հետ, որում հայտնվել էր Հայաստանը 20-րդ դարասկզբին։
Նրա խոսքով՝ Ուկրայինայում, այդուամենայնիվ, պատերազմն ու դրա շուրջ տեղի ունեցածի հետևանքը բացասական հետևանքներ կունենա և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի համար:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններին, Խաչիկյանը նշել է, որ եթե Մոսկվան համաձայնի ներկա պայմաններով բանակցություններին, ապա այդպես ռումբ է դրվելու Ուկրաինայում, որը կարող է մի քանի տարուց ավելի ուժգին պայթել:
Խաչիկյանն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանում հնարավոր սցենարներին ու նշել, որ տարածաշրջանում որոշիչ դեր կխաղան Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Իսրայելն ու ԱՄՆ-ը, իսկ Հայաստանը, ըստ փորձագետի, ցավոք, դիվանագիտական ոչ մի հնարավորություն չունի ազդեցություն ունենալու թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում:
Մինչդեռ Թուրքիան, Ադրբեջանը և Իսրայելը բավական ազդեցություն ունեն Սպիտակ տանը: Ըստ փորձագետի կանխատեսման՝ Թրամփը, հավանաբար, կպայմանավորվի Թուրքիայի հետ և Անկարային կխնդրի մեր տարածաշրջանային հարցերում պայմանավորվել Ռուսաստանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։