• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2025 23:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ամրապնդել կապերը Սփյուռքում. «Հայաստան 2041»-ը կշարունակի դրամաշնորհներ տրամադրել աշխարհասփյուռ հայերին

Էքսկլյուզիվ, Հասարակություն,
11 Դեկտեմբեր 2024 20:54
ShareShareShare
telegram

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ուժեղ սփյուռք» 10 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրի շարունակման մասին, որն ուղղված է Սփյուռքի ներկայացուցիչների մշակած ծրագրերի աջակցությանը։ Ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանի խոսքով՝ ծրագրին կարող են մասնակցել Սփյուռքի անհատներ և կազմակերպություններ:

Ստեղծել Սփյուռքի տաղանդավոր հայերի ցանց

«Ծրագրի գերնպատակն է համախմբել հայերին, ոգեշնչել երիտասարդներին ստեղծագործելու, հայկական արմատներին հավատարիմ մնալու, մեր լեզուն ու մշակույթը տարածելու համար»,- Armenia Today-ին պատմել է Հայրապետյանը:

Նա հավելել է, որ հայտերը դիտարկելիս կազմակերպիչները հաշվի են առել, թե առաջարկվող նախագծերը որքանո՞վ են հզորացնում Սփյուռքը և խրախուսում Սփյուռքի տարբեր համայնքների միջև համագործակցությունը, և ինչպե՞ս է նրանց ներուժն ազդում ամբողջ աշխարհի հայերի միավորման վրա:

Հայրապետյանի խոսքով՝ 2024 թվականին հիմնադրամի առաջին մրցույթում մրցութային հանձնաժողովը 10 լավագույն նախագիծ է ընտրել։  Կազմակերպիչներն ստացել են ավելի քան 174 դիմում աշխարհի 26 երկրից, որոնց թվում են Չինաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Արգենտինան, Բրազիլիան:

«Ուզում եմ ընդգծել, որ դիմորդների 75%-ը մագիստրոսի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող մարդիկ են։ Այսինքն՝ գործ ունենք գրագետ և կիրթ մարդկանց հետ»,- նշել է Հայրապետյանը։

Ծրագրի ղեկավարը հավելել է, որ նախընտրական փուլի ժամանակ իրեն հաջողվել է զրուցել ավելի քան 1300 սփյուռքահայի հետ, և երբ ծրագրի պոտենցիալ մասնակիցները տեղեկացել են իրենց նախագծերի համաֆինանսավորման հնարավորության մասին, շատերը հայտարարել են, որ պատրաստ են ճանապարհը զիջել երիտասարդներին, քանի որ իրենք ի վիճակի են ֆինանսավորել իրենց գաղափարները:

«Նման դեպքերը շատ են։ Դա մեզ շատ տպավորեց»,- ասել է նա։

Մրցույթի հաղթողների ընտրությանը, Հայրապետյանի խոսքով, մասնակցել են Սփյուռքի ներկայացուցիչներ, ինչպիսիք են McKinsey & Company-ի տնօրենների խորհրդի անդամ Անդրե Անտոնյանը, Հայաստանի առողջապահության աջակցող կազմակերպության համահիմնադիր և գանձապետ Նադյա Գործունյանը, գրող Սառա Իգնատիուսը և այլոք: Ծրագրերն ընտրվել են նաև հեռանկարային լինելու սկզբունքով՝ հաշվի առնելով դրանց աճի ներուժը: Կազմակերպիչներն իրենց առջև խնդիր են դրել համակարգել նախագծերը, «ծանոթացնել» նրանց միմյանց հետ, որպեսզի Սփյուռքի տարբեր համայնքներում հայերի համագործակցության ցանցեր ստեղծեն:

Ուսումնասիրել Ուրֆայի մշակութային ժառանգությունը և վերաիմաստավորել այն

Մրցույթի հաղթող, ՕՔՐԱ գործակալության համահիմնադիր Անուշ Զեյնալյանի խոսքով՝ ՕՔՐԱ համատեղ նախագծի համաֆինանսավորումը և Ֆրանսիայի խոշորագույն դիզայներական դպրոցներից մեկը՝ l ‘ École Nationale des Arts Décoratifs-ը, թույլ կտան պրոֆեսորներ Օրսինե Վիսկոնտիի և Ջուզեպե Կակավալլիի միջոցով մեկ նախագծում միավորել Փարիզի համալսարանի ուսանողներին, հայ արվեստաբաններին ու արհեստավորներին։ Նրա խոսքով՝ նրանք ուսումնասիրելու են ասեղնագործության ավանդույթը, որը ծաղկել է հին հայկական Ուրֆա քաղաքում (այժմ գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի սահմանի մոտ):

«Մեր ծրագրի շրջանակում նախատեսում ենք ստեղծել նոր արվեստային գործ, որը կներկայացվի Հայաստանում ու Ֆրանսիայում։ Մենք մեր մշակութային ժառանգությունն ընկալում ենք ոչ միայն որպես թանգարանային նմուշներ, այլև որպես ոգեշնչման աղբյուր։ Ֆրանսիացի գործընկերների հետ փորձում ենք նոր մեթոդներով վերաիմաստավորել մեր մշակութային ժառանգությունը»,- ասել է Զեյնալյանը։ 

Համախմբել Սփյուռքում ապրող երեխաներին և ծանոթացնել հայկական մշակույթին՝ առցանց կրթական խաղերի միջոցով

«Հայաստան 2041» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի մեկ այլ հաղթող, Koreez դպրոցականների համար առցանց ուսուցողական նախագծի հեղինակ Սուրեն Ալոյանի խոսքով՝ Սփյուռքի երեխաների համար նախատեսված հայկական մշակույթի և պատմության մասին բջջային խաղի ստեղծման իրենց ծրագրի համաֆինանսավորումը հնարավորություն կտա խաղի առաջադրանքների բովանդակությունը թարգմանել տարբեր լեզուներով:

Հայոց պատմության և մշակույթի մասին խաղը մշակել են Koreez նախագծի հիմնադիրները, որը 3-12-րդ դասարանների աշակերտներին առաջարկում է համանուն ծրագրի միջոցով ու խաղային ձևաչափով լուծել առաջադրանքները՝ զարգացնելով իրենց հմտությունները տարբեր առարկաներում և, միաժամանակ, ուսումնասիրել համաշխարհային և հայկական մշակույթը:

«Մեր նախագիծը մեկնարկել է 4 տարի առաջ, ի սկզբանե այն գործել է կայքի ձևաչափով։ Koreez-ի գլխավոր առաքելությունը երեխաների համար կրթական խաղերի մշակումն է, որպեսզի նրանք հասկանան, որ կրթությունը բարդ, բայց, միևնույն ժամանակ, կարող է զվարճալի գործընթաց լինել: Երկրորդ կարևոր նպատակն ուսուցիչների դերը բարձրացնելն է, որպեսզի երեխաները գիտակցեն իրենց առաքելության կարևորությունը: Ուսուցիչները կազմում են մոլորակի բնակչության ընդհանուր թվի ոչ ավելին, քան մեկ-երկու տոկոսը, և նրանց ուսերին է դրված կրթության ամբողջ քաղաքականության ձևավորման պատասխանատվությունը»,- պատմում է Ալոյանը։

Նրա խոսքով՝ Koreets համակարգը երեխաներին առաջարկում է նաև իր հավելվածը, որն ամբողջությամբ հիմնված է խաղային ուսուցման վրա:

«Երեխան ներբեռնում է հավելվածը, ընտրում է իր դասարանը, և համակարգն արդեն գիտի իր համար անհրաժեշտ գիտելիքները, ընդհանուր կրթվածությունը, ինչ առարկաներ են անցնում այդ տարիքի երեխաները, և խաղի միջոցով կրթում է երեխային»,- պատմում է Ալոյանը։

Ծրագրի հիմնադիրը հավելում է, որ խաղի և համանուն հավելվածի մշակողները, ովքեր կրթական ոլորտում ունեն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ, փորձել են հաշվի առնել ժամանակակից միտումները, իսկ ծրագիրն առաջարկում է կրթություն ստանալ ամենատարբեր ուղղություններով:

Նրա խոսքով՝ ծրագիրը ֆինանսական կրթության, մաթեմատիկա, մեկ րոպեի ընթացքում կարդացածը հակիրճ վերապատմելու ունակության, ճարտարագիտության, ռոբոտաշինության, ինչպես նաև 3D մոդելավորման գիտելիքների շտեմարան է։

«Երբ երեխաները գալիս են մեզ մոտ, նրանց ասում ենք՝ ձեր գլխավոր խնդիրը ոչ թե դասապրոցեսում ձեր համադասարանցիներ Մարիամից, Սուրենից կամ Անուշից առաջ անցնելն է, այլ այն, որ դու ինքդներդ օրի-օրի ավելի լավը դառնաք։ Նրանց ասում ենք, որ հենց այդ տրամաբանության մեջ  կաշխատենք իրենց հետ»,- ասում է նա:

Հաջող մեկնարկից անմիջապես հետո հիմնադիրները ձեռնամուխ են եղել սփյուռքահայ երեխաների համար հայկական մշակույթի և պատմության մասին խաղի մշակմանը, և կարճ ժամանակահատվածում անհրաժեշտություն է առաջացել խաղի առաջադրանքների բովանդակությունը թարգմանել տարբեր լեզուներով, որպեսզի խաղերի հասանելիությունն ապահովվի տարբեր լեզուներով խոսող հայերի համար:

«Հավելվածն սկսել է գործել այս տարվա հունվարից, և արդեն ունենք ավելի քան 150 հազար օգտատեր՝ 40 երկրից։ Իհարկե, խոսքը հիմնականում հայկական շուկայի մասին է, մոտ 50 տոկոսը հայ դպրոցականներ են, մնացածը՝ սփյուռքահայեր»,- ասում է նա։

Նա հավելել է, որ ի սկզբանե հիմնադիրներն իրենց առջև նպատակ չէին դրել ստեղծել բազմալեզու հավելված, սակայն ժամանակի ընթացքում օգտատերերն սկսել են հարցնել, թե ինչո՞ւ հավելվածը հասանելի չէ ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով:

«Խաղը հնարավորություն է տալիս հրավիրել ընկերներին։ Երեխաներն սկսել են հրավիրել իրենց ընկերներին, մտերիմներին, բարեկամներին, արդյունքում՝ խաղը մեծ տարածում է ստացել։ Օգտատերերը հարցրել են՝ «ինչո՞ւ չեմ կարող խաղալ անգլերենով կամ ռուսերենով, քանի որ ծնվել եմ Ռուսաստանում և հայերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում», ասում է նա և հավելում, որ Armenia 2041 դրամաշնորհային նախագծին մասնակցությունը թույլ կտա օգնել իրականացնել բովանդակության թարգմանություն, կմիավորի երեխաներին ամբողջ աշխարհում, թույլ կտա նրանց ծանոթանալ, ընկերություն հաստատել, մրցել իրենց գիտելիքներով և, առաջին հերթին, ստանալ ավելի շատ գիտելիքներ՝ չհեռանալով իրենց արմատներից:

«Հայաստան 2041» երկրորդ մրցույթը կմեկնարկի 2025 թվականին

«Հայաստան 2041» դրամաշնորհային ծրագրի ղեկավարի խոսքով, երբ մրցույթի ժյուրին ավելի շատ հայտեր ստացավ, քան կանխատեսում էր,  հասկացավ, թե որքանով է ծրագիրը ոգևորել Սփյուռքի գրեթե բոլոր հայկական համայնքների հայրենակիցներին։ Արդյունքում, նրա խոսքով, որոշեցին 2025 թվականին անցկացնել դրամաշնորհների երկրորդ մրցույթը:

Հոկտեմբերի 2-ին՝ մրցույթի հաղթողների անունները հայտարարելու ժամանակ, «Հայաստան 2041» հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ գործարար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը հայտնել էր, որ սա դրամաշնորհների պիլոտային ծրագիր է, և կազմակերպիչներն իսկապես չգիտեին՝ ինչ սպասել։ Նա նշել է, որ տպավորիչ արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհի հայերը նախագծերի կարիք ունեն, որոնց միջոցով կկարողանան կապեր հաստատել միմյանց հետ և նախագծեր իրականացնել հանուն Հայաստանի:

Հայրապետյանը հավելել է, որ 2025 թվականի դրամաշնորհային երկրորդ մրցույթում կազմակերպիչները որոշել են ընդլայնել այն թեմաների ցանկը, որոնցով Սփյուռքի ներկայացուցիչների նախագծերը կարող են համաֆինանսավորվել:

«Հաջորդ տարվա սկզբին նոր ծրագրի մասին կհայտարարենք։ Մենք բաց ենք գրեթե բոլոր գաղափարների համար, պատրաստ ենք օգնել դրանք ավելի լավ ներկայացնել, որպեսզի ավելի լավ պատկերացում լինի, թե կոնկրետ ի՞նչ ենք փնտրում և ի՞նչ է անհրաժեշտ Սփյուռքին»,- հավելել է Հայրապետյանը:

telegram
Tags: «Հայաստան 2041»դրամաշնորհներՄրցույթՆուբար ԱֆեյանռեպորտաժՍփյուռք

Առնչվող Նորություններ

«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

19 Հուլիս 2025 20:34

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37

Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական...

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00

Ավտոբուսում հուլիսի 15-ին խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել և տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր, հայտնել է ՆԳՆ-ն։ Ըստ հրապարակման՝ ոստիկանության կենտրոնական...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

«Վեհարանն ազատելու իրավունք չունի», «ճիշտ է»․ հարցում՝ կաթողիկոսին հեռացնելու Փաշինյանի հայտարարության մասին

18 Հուլիս 2025 22:57

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

Հիշողության հավերժ խորհրդանիշ․ Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի հուշարձանը

18 Հուլիս 2025 20:32

Ավելին
  • Լուրեր
Ալիևը Երևանին կոչ է արել մասնակցել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ բանակցություններին

Ալիևը հայտնել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում Թրամփի մասնակցության մասին

19 Հուլիս 2025 23:08
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

19 Հուլիս 2025 22:33
Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 21:52
Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ

19 Հուլիս 2025 21:19
«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

19 Հուլիս 2025 20:34
Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա

Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում ՌԴ-ի դեմ AZAL ինքնաթիռի հարցով միջազգային դատարաններ դիմելու համար․ Ալիև

19 Հուլիս 2025 20:17
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37
Դատավորը Թրամփին 10․000 դոլարով տուգանել է՝ դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար

Թրամփն սպառնացել է ոչնչացնել Իրանի նոր միջուկային օբյեկտները

19 Հուլիս 2025 19:18
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական եկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով 21 զոհ կա

19 Հուլիս 2025 16:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

19 Հուլիս 2025 15:52
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

19 Հուլիս 2025 14:57
Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

19 Հուլիս 2025 14:30
Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

19 Հուլիս 2025 14:11
Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

19 Հուլիս 2025 13:53
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22
Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00
Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

19 Հուլիս 2025 12:14
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է

19 Հուլիս 2025 11:56
Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 11:29
ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Իշխանությունները քննարկել են ՀԷՑ-ի՝ շուրջ 7000 աշխատակիցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու հարցը․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:37
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացի մաքսավորների կաշառք վերցնելու հարցով դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 10:06
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

19 Հուլիս 2025 09:42
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41
Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

Սի Ծինպինը ցանկանում է Պեկինում հանդիպում կազմակերպել Թրամփի և Պուտինի հետ. ԶԼՄ

19 Հուլիս 2025 00:00
Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

Երևանի սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 23:28
Ալիևը Երևանին կոչ է արել մասնակցել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ բանակցություններին
Տարածաշրջան

Ալիևը հայտնել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում Թրամփի մասնակցության մասին

19 Հուլիս 2025 23:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հսկայական աշխատանք է կատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորման համար», հայտարարել է Ադրբեջանի նախագահ...

ԿարդալDetails
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները
Հայաստան

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

19 Հուլիս 2025 22:33

Հայտնի են Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները, հայտում են փառատոնի կազմակերպիչները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում Ոսկե ծիրան ստացավ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ