Կատակերգու Փիթ Դևիդսոնը՝ Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին, գտնվում է վերականգնողական կենտրոնում և պայքարում է սահմանային անհատականության խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեմ, հաղորդում է Page Six-ը։
Ըստ աղբյուրի՝ նա բուժում է անցնում Փենսիլվանիայի վերականգնողական կենտրոնում։ «Փիթը կանոնավոր կերպով այցելում է վերականգնողական կենտրոն «վերակառուցման» և մտավոր հանգստի համար, այնպես որ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում»,- լրագրողներին պատմել է Դևիդսոնի ընկերներից մեկը:
Աղբյուրը հավելել է, որ դերասանը որոշում է կայացրել «արժանի հանգստի գնալ՝ կենտրոնանալու իր վրա և սովորելու, թե ինչպես ավելի լավ վարվել հետտրավմատիկ սթրեսային խանգարման մարտահրավերների ժամանակ»։
Հունիսի սկզբին Փիթ Դևիդսոնին մեղադրանք էր առաջադրվել մեքենան վտանգավոր վարելու համար: Կատակերգուի մեքենայի հետ կապված վթարը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտի 4-ին։ Այդ ժամանակ դերասանը գերազանցել էր արագությունը, կորցրել կառավարումը և մխրճվել Բևերլի Հիլզում գտնվող տան մեջ։
Դերասանի հետ մեքենայում եղել է նրա ընկերուհին՝ դերասանուհի Չեյզ Սվի Ուանդերսը։ Որպես պատիժ՝ Դեյվիդսոնին սպառնում է մինչև 90 օր ազատազրկում կամ 1000 դոլար տուգանք և վարորդական իրավունքից զրկում։
Դևիդսոն-Քարդաշյան զույգը բաժանվել է 2022 թվականի օգոստոսին՝ ինը ամիս հարաբերություններից հետո։ Զույգը դադարեցրել էր հարաբերությունները տարիքային տարբերության պատճառով, ինչը հանգեցրել էր շահերի բախման։ Դևիդսոնը հաճախ էր պահանջում իր սիրելիի ժամանումը, երբ նա գործուղումների էր, մինչդեռ Քարդաշյանը ցանկանում էր կենտրոնանալ երեխաների դաստիարակության վրա։
Քիմ Քարդաշյանը հայտնել է հոր երազանքն իրականացնելու՝ իրավաբանական դպրոցն ավարտելու մասին
Ամերիկյան հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը վեցամյա կրթությունից հետո ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները: Նա այդ մասին հրապարակմամբ կիսվել է Instagram-ում:...