Կառավարության սեպտեմբերի 1֊ի նիստում ՀՀ վարչապետը հայտարարեց՝ կառավարությունը մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով: Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ՝ Աշտարակում, և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նույն հրապարակումների համաձայն՝ թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը նույնպես հավանական է:
Armenia Today-ը հարցում անցկացրեց ուսանողների շրջանում՝ պարզելու նրանց տեսակետը։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ կային ուսանողներ, որոնք անգամ չէին լսել միավորման մասին, իսկ շատերն էլ դեմ էին նախագծին։ Ուսանողները Armenia Today-ի հետ զրույցում պարզաբում էին, որ իրենց հարմար չի լինի գնալ Աշտարակ։
Մանրամասները՝ տեսանյութում։