• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Օգոստոս 2025 18:59
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում

Տնտեսություն, Քաղաքականություն,
04 Օգոստոս 2025 16:08
ShareShareShare
Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում
telegram

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձի միջոցով ներկայացրել է, թե ինչպես է ՀՀ տնտեսական քաղաքականությունն ազդում կյանքի որակի վրա, և ինչ ազդեցություն կունենա այդ քաղաքականությունը, եթե չընտրենք նոր, ավելի պրոֆեսիոնալ կառավարման ուղի: Իրենց նոր ձևավորվող քաղաքական ուժն առաջարկում է արդյունաբերականացում, որի մանրամասները Կարապետյանն այսօր ներկայացրել է հանրապետության՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Վանաձորի հնարավոր զարգացման օրինակով:

Կարապետյանը նախ նշել է, որ Վանաձորում ԽՍՀՄ տարիներին եղել է 27 գործարան, այդ թվում՝ «Քիմպրոմը», բնակչության թիվը կազմել է 160-170 հազար, իսկ այսօր 77 հազար է՝ գրեթե 2 անգամ կրճատված: 

«Այսինքն՝ Վանաձորի բնակիչները լքում են քաղաքը, ՀՀ-ն, քանի որ չկա աշխատանք, չկան ուրիշ պայմաններ», – նշել է նա:

Վերջինս գովելի է համարել, որ Վանաձորում վերջին տարիներին կառուցվել են ճանապարհներ, վերանորոգվել են կրթական հաստատություններ, սակայն այն, որ դա տեղի է ունեցել պետության կողմից վարկեր ներգրավելու միջոցով, խնդիր է որակել. «Այսինքն՝ պետությունը վարկ է վերցնում, ներդրում է անում ճանապարհների մեջ, կրթական հաստատությունների մեջ, և ճանապարհները 10-15 տարվա մեջ դառնում են անպիտան, և կառավարությունը ստիպված է լինելու նորից գնալ, վարկ վերցնել:

Մենք չենք ունեցել որևէ լուրջ ներդրումներ քաղաքում, և այս պահի տվյալներով էլ չունենք նախադրյալներ, որ կունենանք», – շեշտել է նա՝ պնդելով՝ մեր երկրի ու մարզերի գլխավոր խնդիրն աշխատանքն է: 

Կարապետյանն ասել է, որ իրենց քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի՝ ընտրվելու է մարզը, և այդ մարզի հիմքի վրա ստեղծվելու է  արդյունաբերական զարգացման ծրագիր: Թվարկելով, որ Վանաձորում այսօր կա ընդամենը երեք մեծ գործարան՝ նա նկատել է. «Այսինքն՝ Վանաձորում վերջին 30 տարվա ընթացքում մեր երկրի այսքան միլիարդավոր պարտքերի մեջ, այսքան ներգրավված վարկերի, այսքան նախարարների, փոխնախարարների փոփոխության մեջ ընդամենը 3 մեծ գործարան է կառուցվել, որից գլխավորը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկան, միշտ պետության կողմից ճնշման տակ է եղել, և որի տնօրենը և ղեկավարը ևս կալանավորվել է այս կառավարության կողմից»: 

Ըստ Կարապետյանի՝ նման սեփականատիրոջ կալանքի դեպքում որևէ մեկը երկիրը չի դիտարկի որպես կայուն զարգացման տարածաշրջան:

«Տաշիր» խմբի փոխնախագահը պատմել է, որ իրենք առաջարկում են ինդուստրիալիզացիա՝ արդյունաբերականացում, իսկ Հայաստանի արդյունաբերականացումը, ըստ նրա, այլընտրանք չունի:

«Վերջին տարիների ընթացքում մենք ոչ թե փորձել ենք վերակենդանացնել մեր արդյունաբերականացումը, այլ փորձել ենք ինչ-ինչ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով պահել մարդկանց, ապահովել նրանց զբաղվածությունը: 

Սիրելի՛ կիրովականցիներ, ձեր քաղաքը չի կարող բնակչության անկում չունենալ, զարգացում ունենալ, եթե քաղաքում չեն կառուցվում գործարաններ»,- ընդգծել է նա:

Կարապետյանի համոզմամբ՝ նման դեպքում 7 տարի հետո քաղաքում ապրելու է 74 հազար մարդ, բնակչության թիվն էլի նվազելու է: Նա վստահություն է հայտնել, որ տնտեսությունն ակտիվացնելու միակ ճանապարհը գործարաններն են, «կա՛ գործարան Վանաձորում, կա՛ Վանաձորը»: Ինչ վերաբերում է «Քիմպրոմին», ապա Կարապետյանը նշել է. «Մեր առաջարկն է՝ ներդրում կատարել պետություն-մասնավոր համագործակցությամբ և վերականգնել պարարտանյութերի գործարանը… ինդուստրիալ պրոյեկտ համար մեկ, որ առաջարկում ենք Վանաձորի համար՝ քիմիական պարարտանյութերի գործարանի վերականգնումն է, կա պահանջարկ ՀՀ-ի կողմից, կան ֆինանսական միջոցներ, որ ուղղվում են այլ տեղ: Դա մենք տեսնում ենք, որ հնարավոր է իրականացնել, սակայն ուզում ենք շեշտել, որ դա չի լինելու քաղաքական ուժի հաջողության հասնելու մյուս օրվանից, յուրաքանչյուր գործարան, պրոյեկտ ժամանակատար պրոցես է: Սակայն կարող եմ վստահեցնել, որ այս պրոյեկտը տեղի կունենա 5 տարվա ընթացքում, եթե Հայաստանում լինի պրոֆեսիոնալ քաղաքական ուժի կառավարում»,- ասել է նա:

Երկրորդ ծրագիրը, որը, նրա ներկայացմամբ, ավելի մասշտաբային է, կարող է Լոռու մարզը հանել զարգացման նոր մակարդակի վրա, դրա հիմքը նույնպես ներմուծումն է՝ մարզկենտրոնը կարող է դառնալ ՀՀ նավթարդյունաբերության վերամշակման կենտրոնը:

«Հայաստանը տարեկան 500 մլն դոլարի նավթամթերք է ներմուծում, սակայն եթե վերածում ենք հում նավթի, դա տարեկան ընդամենը 200-250 մլն դրամի հում նավթ է, իսկ մնացածը՝ գործարանի շրջանառությունը։ Սա կլինի Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկը, հեղափոխական կլինի Լոռվա մարզի ու մարզկենտրոն Վանաձորի համար»,- ծրագիրը ներկայացրել է Կարապետյանը։

Դիմելով Վանաձորի բնակիչներին՝ նա շեշտել է՝ ինչ կառավարություն էլ փոխվի, ինչ քաղաքապետ էլ փոխվի, այդ մարդիկ իրենց հնարավորության առավելագույնով էլ չեն կարողանալու լուծել քաղաքի գլխավոր՝ աշխատատեղերի ու աղքատության հարցը։ Նրա պնդմամբ՝ միակ լուծողն այն մարդիկ են, ովքեր փորձ ունեն գործարան կառուցելու, արդյունաբերության հետ աշխատելու, տնտեսություն ղեկավարելու:

telegram
Tags: Նարեկ ԿարապետյանՎանաձոր

Առնչվող Նորություններ

Տարադրամի փոխարժեքը փետրվարի 27-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 4-ին՝ ըստ ԿԲ տվյալների

04 Օգոստոս 2025 17:58

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը օգոստոսի 4-ին ԱՄՆ դոլարը գնում են 383,56 դրամով, նախորդ օրվա համեմատ աճել է 0,01 դրամով, տեղեկանում...

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

04 Օգոստոս 2025 17:07

ՀՀ վարչապետի աշխատակազմից Armenia Today-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրը: «Վարչապետ...

ԶԼՄ-ն իրավապահների վերջին գործողությունները կապել է Փաշինյան-Ալիև բանակցությունների հետ

ԶԼՄ-ները հայտնում են Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

04 Օգոստոս 2025 14:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են...

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

04 Օգոստոս 2025 13:40

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի թաղամասի վթարային շենքերից մեկի՝ հանրակացարանի բնակիչները պահանջում են բարելավել շենքի 17 բնակարանների պայմանները: Նրանք այսօր...

Կենտրոնական բանկի աշխատակիցը բերման է ենթարկվել մարիխուանա պահելու համար

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում օգոստոսի 4-ին

04 Օգոստոս 2025 09:42

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը օգոստոսի 4-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,17 դրամ միջին գնով և վաճառում՝ 386,32 դրամով, տեղեկանում ենք...

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

Թուրքիան «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես էներգետիկայի և լոգիստիկայի հիմնական երթուղի

03 Օգոստոս 2025 21:40

Մոտ ապագայում բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ երթուղիները Թուրքիա կհասցվեն «Զանգեզուրի միջանցքով»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական...

Ավելին
  • Լուրեր
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան. ԳԴ

04 Օգոստոս 2025 18:58
Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների   բացակայելու արգելքը

Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների բացակայելու արգելքը

04 Օգոստոս 2025 18:36
Տարադրամի փոխարժեքը փետրվարի 27-ին՝ ըստ ԿԲ տվյալների

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 4-ին՝ ըստ ԿԲ տվյալների

04 Օգոստոս 2025 17:58
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ․ ՊՆ

04 Օգոստոս 2025 17:39
Ստոկհոլմի արբիտրաժը հրաժարվել է լրացնել դատարանի որոշումը՝ Կարապետյանի և ՀՀ-ի միջև գործի վերաբերյալ. Կառավարություն

Ստոկհոլմի արբիտրաժը հրաժարվել է լրացնել դատարանի որոշումը՝ Կարապետյանի և ՀՀ-ի միջև գործի վերաբերյալ. Կառավարություն

04 Օգոստոս 2025 17:32
Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

Երևանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Թրամփի մասնակցությամբ Փաշինյան-Ալիև հանդիպումը

04 Օգոստոս 2025 17:07
«Պարզապես մնացեք ազատ». Ջենիֆեր Լոպեսը համերգի ընթացքում դիմել է հայերին

«Պարզապես մնացեք ազատ». Ջենիֆեր Լոպեսը համերգի ընթացքում դիմել է հայերին

04 Օգոստոս 2025 16:26
Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում

Արդյունաբերականացումն այլընտրանք չունի. Նարեկ Կարապետյանը հայտարարել է երկու նախագծի մասին Վանաձորում

04 Օգոստոս 2025 16:08
Միջազգային օլիմպիադաներում հայ ուսանողներն ու դպրոցականները մեդալներ են նվաճել

Միջազգային օլիմպիադաներում հայ ուսանողներն ու դպրոցականները մեդալներ են նվաճել

04 Օգոստոս 2025 15:42
ԶԼՄ-ն իրավապահների վերջին գործողությունները կապել է Փաշինյան-Ալիև բանակցությունների հետ

ԶԼՄ-ները հայտնում են Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին

04 Օգոստոս 2025 14:50
Կամչատկայում սկսել է ժայթքել Կրաշենիննիկովի հրաբուխը

Կամչատկայում սկսել է ժայթքել Կրաշենիննիկովի հրաբուխը

04 Օգոստոս 2025 14:21
Դրամատիկ ծախսեր չեն, որ թոշակառուները լուրջ խնդիր ունենան․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտային քարտի մասին

Դրամատիկ ծախսեր չեն, որ թոշակառուները լուրջ խնդիր ունենան․ փոխքաղաքապետը՝ տրանսպորտային քարտի մասին

04 Օգոստոս 2025 14:02
Աշոտյանը չպետք է բացակայի իր բնակության վայրից 22:00-08:00-ն. փաստաբանը ներկայացրել է դատարանի որոշումը

Աշոտյանը չպետք է բացակայի իր բնակության վայրից 22:00-08:00-ն. փաստաբանը ներկայացրել է դատարանի որոշումը

04 Օգոստոս 2025 14:00
«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

«Ինչքա՞ն կարանք օձերի մեջ ապրենք». Վարդաշենի հանրակացարանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում

04 Օգոստոս 2025 13:40
Հսկիչները սարքավորումներով կստուգեն՝ քաղաքացին վճարե՞լ է տրանսպորտի համար, թե՞ ոչ․ փոխքաղաքապետ

Հսկիչները սարքավորումներով կստուգեն՝ քաղաքացին վճարե՞լ է տրանսպորտի համար, թե՞ ոչ․ փոխքաղաքապետ

04 Օգոստոս 2025 13:30
Թղթե QR տոմսերի դուրսբերման պատճառներն էին տեխնիկական և էկոլոգիական խնդիրները․ փոխքաղաքապետ

Թղթե QR տոմսերի դուրսբերման պատճառներն էին տեխնիկական և էկոլոգիական խնդիրները․ փոխքաղաքապետ

04 Օգոստոս 2025 12:46
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ

04 Օգոստոս 2025 12:15
Քաղաքապետարանից ներկայացնում են տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները (ուղիղ)

Քաղաքապետարանից ներկայացնում են տրանսպորտային ոլորտում իրականացված փոփոխությունները (ուղիղ)

04 Օգոստոս 2025 12:15
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում օգոստոսին. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացրել

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում օգոստոսին. Գագիկ Սուրենյանը տվյալներ է ներկայացրել

04 Օգոստոս 2025 11:55
«Հայոց լեռների ոգին»․ Գյումրիում կայացավ «Գինոսյանական օրեր» փառատոնը

«Հայոց լեռների ոգին»․ Գյումրիում կայացավ «Գինոսյանական օրեր» փառատոնը

04 Օգոստոս 2025 11:20
Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (ուղիղ)

Գագիկ Սուրենյանը՝ օգոստոսին սպասվող եղանակի մասին (ուղիղ)

04 Օգոստոս 2025 11:00
ՌԴ Լենինգրադի մարզում գնացքը և ավտոբուսը բախվել են․ կա զոհ

ՌԴ Լենինգրադի մարզում գնացքը և ավտոբուսը բախվել են․ կա զոհ

04 Օգոստոս 2025 10:55
ԲԴԽ-ն քննում է դատավոր Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթը (ուղիղ)

ԲԴԽ-ն քննում է դատավոր Վարդան Գրիգորյանի կարգապահական վարույթը (ուղիղ)

04 Օգոստոս 2025 10:30
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է օգոստոսի 4-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

04 Օգոստոս 2025 10:24
Մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարին են ներկայացրել առկա խնդիրները

Մսավաճառները ՍԱՏՄ ղեկավարին են ներկայացրել առկա խնդիրները

04 Օգոստոս 2025 10:17
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 4-ին

04 Օգոստոս 2025 10:05
Կենտրոնական բանկի աշխատակիցը բերման է ենթարկվել մարիխուանա պահելու համար

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում օգոստոսի 4-ին

04 Օգոստոս 2025 09:42
Թրամփի հատուկ բանագնացը կմեկնի Ռուսաստան

Թրամփի հատուկ բանագնացը կմեկնի Ռուսաստան

04 Օգոստոս 2025 09:27
Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

Ավստրալիայի արևելքում ռեկորդային ձյուն է տեղացել

04 Օգոստոս 2025 00:32
Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

Երևանում կայացել է Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ

03 Օգոստոս 2025 23:18
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել
Իրավունք

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործն ուղարկվել է դատարան. ԳԴ

04 Օգոստոս 2025 18:58

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը դատարան է ուղարկվել, Armenia Today-ին տեղեկացել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Իրավապահ մարմինները հունիսի 27-ի...

ԿարդալDetails
Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների   բացակայելու արգելքը
Իրավունք

Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների բացակայելու արգելքը

04 Օգոստոս 2025 18:36

Դատարանը վերացրել է «Ստեփանակերտի գործով» անցնող մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Գործով անցնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ