2025 թվականի հունիսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 8,6%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8,8%, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ՝ շինարարություն՝ 22,6%, ծառայություններ՝ 8,2%, առևտրի շրջանառություն՝ 2,8%, արդյունաբերության ծավալները նվազել են 1,2%-ով։
Ըտ հաղորդագրության՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 16,6%-ով. արտահանումը նվազել է 15,9%-ով, իսկ ներմուծումը՝ 17,1%-ով: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3,9%:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,6%։