2025-ի առաջին չորս ամիսների ցուցանիշներով՝ Հայաստանը ռուսական շոկոլադ ներմուծող երկրների թոփ տասնյակում է, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։
Նշվում է, որ Հայաստանն այդ ժամանակահատվածում Ռուսաստանից 5,7 մլն դոլարի շոկոլադ է գնել։
Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Ռուսաստանը շոկոլադի ամենաշատ ծավալով արտահանումն իրականացրել է դեպի Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, ինչպես նաև Չինաստան։
Ռուսական շոկոլադի ամենախոշոր գնորդը դարձել է Ղազախստանը․ միայն հունվար-ապրիլ ամիսներին այդ երկիր է արտահանվել 78,3 միլիոն դոլարի շոկոլադ։ Ադրբեջան է արտահանվել 23,4 մլն, Ուզբեկստան՝ 21,4 մլն, Ղրղզստան՝ 14,7 մլն և Վրաստան՝ 8 մլն դոլարի ռուսական շոկոլադ։
Առաջատարների թվում են նաև Սերբիան (3 մլն դոլար), Մոլդովան (2,4 մլն) և Գերմանիան՝ 2,1 միլիոն դոլար ցուցանիշով։