ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները, տեղեկանում ենք նախագահի կայքից։
Խաչատուրյանն ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
Հուլիսի 2-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն սպառնացել էր աշխատանքից ազատել ՀԷՑ աշխատակիցներին՝ «քաղաքական ինտրիգներով» զբաղվելու և իրենց պարտականությունները չկատարելու համար։ Նույն օրը խուզարկություններ էին սկսվել Երևանում գտնվող «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։
Հայաստանի խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։
Հուլիսի 4-ին Քննչական կոմիտեն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։ ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը մերժել էր «ՀԷՑ» ՓԲԸ-ի ներկայացրած 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
Կարդացեք նաև՝