ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 391,78 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0,77 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 432,41 դրամ (աճել է 5,08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 501,83 դրամ (աճել է 2,98 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,56 դրամ (մնացել է անփոփոխ):