ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մարտի 27-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0,01 դրամով՝ կազմելով 391,81 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,38 դրամով և կազմել 422,41 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,6 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0,03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506,61 դրամ՝ ավելանալով 0,87 դրամով։