ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 24-ին, կազմել է 393,9 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,51 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412,81 դրամ (աճել է 0,14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497,97 դրամ (նվազել է 0,80 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,48 դրամ (աճել է 0,02 դրամով):