2025-ի հունվարին 2024-ի հունվարի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14 837-ով նվազել է, տեղեկանում ենք Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած թվերից։
Կոմիտեի տվյալներով՝ 2025 թ-ի հունվարին Հայաստան այցելել է 139 482 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում
այցելությունների թիվը կազմել է 154 319։
Գերատեսչությունից հավելել են, որ 2025-ի հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39,5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9,4%):
Փետրվարի 7-ին ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել էր 2024 թվականին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվային վիճակագրությունը, որի համաձայն՝ 2024-ին Հայաստան էր այցելել 2 մլն 208 հազար 179 զբոսաշրջիկ։