ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 7-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.07 դրամով՝ կազմելով 396.76 դրամ։ Եվրոյի փոխարժեքը ավելացել է 0.64 դրամով և կազմել 411.8 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.89 դրամ՝ ավելանալով 1.15 դրամով։