• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հունիս 2025 22:03
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԷՑ-ի ղեկավարությունը պատմել է Երևանի էներգոհամակարգում ներդրումներ կատարելու ծրագրերի մասին

Տնտեսություն,
04 Սեպտեմբեր 2024 19:00
ShareShareShare
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել են Երևանում էլեկտրաէներգիայի անջատումները և հայտարարել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար 16․5 մլն դոլարի (6,3 մլրդ դրամ) ներդրման մասին: Ասուլիսի հեռարձակումն ապահովել է Armenia Today-ն՝ իր YouTube ալիքում։ 

Մայիսի 25-ին հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր երեք տարվա ընթացքում Երևանի կենտրոնի համար էլեկտրամատակարարման նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին:

Օգոստոսի 7-ին ներկայացման ժամանակ հոսանքազրկումների մասին Facebook-ում գրել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (ավելի ուշ թատրոնը հեռացրել էր հրապարակումը)։ Օգոստոսի 20-ին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Նոա» և «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը սոցիալական ցանցերում վրդովմունք էր առաջացրել։ Էլեկտրաէներգիայի անջատումների համար ՀԷՑ-ի հասցեին քննադատությամբ էին հանդես եկել նաև ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

ՀԷՑ-ն Օպերայի և բալետի թատրոնի համար նոր տրանսֆորմատոր կգնի

Թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինել նորով՝ իր հաշվին այն ձեռք բերելու անկարողության պատճառով, և ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդառաջել է թատրոնին: Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը։

Նրա խոսքով՝ վթարից առաջ թատրոնի շենքում մի քանի անգամ հոսանքազրկում է տեղի ունեցել, բայց ոչ ներկայացման ժամանակ։

«Մեր ընկերության անձնակազմը մի քանի անգամ ստուգումներ է իրականացրել և պարզել, որ խնդիրը կապված է թատրոնի հաշվեկշռում գտնվող  տրանսֆորմատորի թերության հետ։ Մեր աշխատակիցներն այդ ամենը բացատրել էին թատրոնի աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման»,- նշել է Դարբինյանը։

Թատրոնը, նրա խոսքով, անտեսել է ՀԷՑ-ի մասնագետների կարծիքը, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը։

«Նրանք որոշել են վթարի համար մեղադրել ՀԷՑ-ին։ Վթարից հետո ընկերության մասնագետները ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառը և նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորն է: Արդյունքում թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով մեր ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում փոխել տրանսֆորմատորը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն և սեփական միջոցներով չեն կարող գնել»,- եզրափակել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։

ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ թե՛ Օպերայի և բալետի թատրոնի շենքում, թե՛ Աբովյան քաղաքի մարզադաշտում էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին այդ կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորների աշխատանքի խափանումների հետ ու դուրս են ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։ 

Աբովյանի մարզադաշտում ՀՖՖ-ի տրանսֆորմատորներից մեկն անջատվել է ֆեդերացիայի դիմումի հիման վրա

Օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի տեղի ունեցած անջատումը կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու դիմումի հետ, հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։

Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, մարզադաշտը հոսանքազրկվել էր, իսկ ժամը 21:46-ին ՀԷՑ-ի անձնակազմի աջակցությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, հոսանքազրկումից հետո հայտարարել էր ՀԷՑ-ը։

«Խաղից առաջ ՀԷՑ-ը ՀՖՖ-ից իր սեփականությունը հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ դիմում էր ստացել: ՀՖՖ-ի դիմումի հիման վրա տրանսֆորմատորն անջատվել էր, ինչի արդյունքում խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որն էլ, չդիմանալով, անջատվել էր: ՀԷՑ-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ էլէներգիայի մատակարարումն արագ վերականգնվել էր»,- պարզաբանել է Դարբինյանը։

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է օգոստոսի 30-ի երեկոյան ՀԱԷԿ-ի էներգահամակարգից դուրս գալուց հետո «Շահումյան-2» ենթակայանի ավտոմատիկայի անջատման, ինչպես նաև հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհից հետո անջատումների հետ կապված իրավիճակը։ Դարբինյանն ընդգծել է, որ ՀԷԿ-1-ը պատկանում է Միջազգային էներգետիկ կորպորացիային (պատկանում է «Սևան-Հրազդան» ՀԷԿ կասկադին): 

««Երևանի ՀԷԿ-1»-ից էլեկտրաէներգիա է ստանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30%-ը, Արաբկիրի 20%-ը։ Հրդեհի պատճառով նշված ուղղությունները ստիպված միացրել ենք այլ ենթակայաններին»,- մանրամասնել է նա։

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի ղեկավարի խոսքով՝ վթարից առաջ բոլոր ենթակայաններն ունեին սնուցման երկու աղբյուր՝ «Երևանի ՀԷԿ-1»-ը և «Ծիծեռնակաբերդ»-ը:

«Հրդեհի պատճառով մեր մոտ 33 հազար բաժանորդ մնացել է մեկ սնուցման վրա, ինչի պատճառով յուրաքանչյուր վթարի դեպքում մինչև էլեկտրական մալուխը չէինք վերականգնում, այդ տարածքը հնարավոր չէր լինում էլեկտրականությամբ ապահովել։ Վթարը տեղի է ունեցել «Երևանի ՀԷԿ-1», որը ՀԷՑ-ի տնտեսության հետ կապ չունի, թեպետ այն թուլացրել է ընկերության աշխատանքը»,- նշել է Դարբինյանը։ 

Նա տեղեկացրել է, որ «Երևանի ՀԷԿ-1»-ի աշխատանքը վերականգնվել է օգոստոսի 26-ին։

«Վերականգնողական աշխատանքներն օգոստոսի 10-ից հետաձգվեցին մինչև օգոստոսի 26-ը, քանի որ Հայաստան պետք է ներմուծեինք 800 մմ-անոց մալուխ, բայց Վերին Լարսում խցանումների պատճառով մալուխների մատակարարումը ձգձգվեց։ «Տաշիր» խումբը մեծ դեր է խաղացել, որ մեկ ամսվա ընթացքում արտադրվի և ՀՀ ներկրվի 1800 մ մալուխ»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը։

Նա պարզաբանել է, որ մինչև օգոստոսի 26-ը միայն ընկերության ներդրումային ծրագրի շնորհիվ հնարավոր էր դարձել էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել՝ թեկուզ ընդհատումներով։ 

Ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը մեկնաբանել է նաև ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառը:

«Երեկ ես փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այնտեղ տեղադրվել են սեյսմիկ սարքավորումներ։ Կայծակի բռնկման հետևանքով պաշտպանիչ տվիչներն աշխատել են, և էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության ապահովման նպատակով» – պարզաբանել է նա։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանել են Երևանում էլեկտրաէներգիայի անջատումները և հայտարարել Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման ցանցի թարմացման համար 16․5 մլն դոլարի (6,3 մլրդ դրամ) ներդրման մասին:

Մայիսի 25-ին հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր երեք տարվա ընթացքում Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման նոր համակարգ ստեղծելու ծրագրերի մասին: Օգոստոսի 7-ին ներկայացման ժամանակ հոսանքազրկումների մասին Facebook-ում գրել էր Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (ավելի ուշ թատրոնը հեռացրել էր հրապարակումը)։ Օգոստոսի 20-ին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Նոա» և «Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը սոցիալական ցանցերում վրդովմունք էր առաջացրել։ Էլեկտրաէներգիայի անջատումների համար ՀԷՑ-ի հասցեին քննադատությամբ էին հանդես եկել նաև ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը և Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

ՀԷՑ-ն Օպերայի և բալետի թատրոնի համար նոր տրանսֆորմատոր կգնի

Թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինել նորով՝ իր հաշվին այն ձեռք բերելու անկարողության պատճառով, և ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդառաջել է թատրոնին: Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 7-ին թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը։

Նրա խոսքով՝ վթարից առաջ թատրոնի շենքում մի քանի անգամ հոսանքազրկում է տեղի ունեցել, բայց ոչ ներկայացման ժամանակ։

«Մեր ընկերության անձնակազմից մի քանի անգամ ստուգումներ են իրականացրել և պարզել, որ խնդիրը կապված է թատրոնի հաշվեկշռում գտնվող  տրանսֆորմատորի թերության հետ։ Մեր աշխատակիցներն այդ ամենը բացատրել էին թատրոնի աշխատակիցներին՝ ասելով, որ տրանսֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման»,- նշել Դարբինյանը։

Թատրոնը, նրա խոսքով, անտեսել է ՀԷՑ-ի մասնագետների կարծիքը, որից հետո տեղի է ունեցել հայտնի վթարը, որի մասին գրառում էին արել։

«Նրանք որոշել են վթարի համար մեղադրել ՀԷՑ-ին։ Վթարից հետո ընկերության մասնագետները ևս մեկ անգամ ուսումնասիրել են պատճառը և նորից նշել, որ խնդիրը տրանսֆորմատորն է: Արդյունքում թատրոնի տնօրենը դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով մեր ընկերության բարեգործական ծրագրի շրջանակներում փոխել տրանսֆորմատորը, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն և սեփական միջոցներով չեն կարող գնել»,- եզրափակել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։

ՀԷՑ-ի ղեկավարությունն ընդգծել է, որ թե՛ Օպերայի և բալետի թատրոնի շենքում, թե՛ Աբովյան քաղաքի մարզադաշտում էլեկտրաէներգիայի անջատումները կապված էին այդ կազմակերպությունների հաշվեկշռում գտնվող տրանսֆորմատորների աշխատանքի խափանումների հետ ու դուրս են ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից։ 

Աբովյանի մարզադաշտում ՀՖՖ-ի տրանսֆորմատորներից մեկն անջատվել է ֆեդերացիայի դիմումի հիման վրա

Օգոստոսի 20-ին Աբովյան քաղաքի մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի տեղի ունեցած անջատումը կապված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սեփականությունը հանդիսացող 2 տրանսֆորմատորներից մեկն անջատելու դիմումի հետ, հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը։

Այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում մարզադաշտը հոսանքազրկվել էր, իսկ ժամը 21:46-ին ՀԷՑ-ի անձնակազմի աջակցությամբ էլեկտրամատակարարումը վերականգնվել է, մարզադաշտի հոսանքազրկումից հետո հայտարարել էր ՀԷՑ-ը։

«Խաղից առաջ ՀԷՑ-ը ՀՖՖ-ից իր սեփականությունը հանդիսացող երկու տրանսֆորմատորներից մեկն անջատելու վերաբերյալ դիոմւմ էինք ստացել: ՀՖՖ-ի դիմումի հիման վրա տրանսֆորմատորն անջատվել էր, ինչի արդյունքում խաղի օրն ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել էր մեկ տրանսֆորմատորի վրա, որն էլ չդիմանալով անջատվել էր: ՀԷՑ-ի աշխատակիցներն օպերատիվ կերպով օգնություն էին ցուցաբերել, ինչի շնորհիվ էլէներգիայի մատակարարումն արագ վերականգնվել էր»,- պարզաբանել է Դարբինյանը։

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է օգոստոսի 30-ի երեկոյան ՀԱԷԿ-ի էներգահամակարգից դուրս գալուց հետո «Շահումյան-2» ենթակայանի ավտոմատիկայի անջատման, ինչպես նաև հուլիսի 6-ին «Երևանի ՀԷԿ-1»-ի հրդեհից հետո անջատումների հետ կապված իրավիճակը։ Դարբինյանն ընդգծել էոր ՀԷԿ-1-ը պատկանում է Միջազգային էներգետիկ կորպորացիային (պատկանում է «Սևան-Հրազդան» ՀԷԿ կասկադին): 

««Երևանի ՀԷԿ-1»-ից էլեկտրաէներգիա է ստանում Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30%-ը, Արաբկիրի 20%-ը։ Հրդեհի պատճառով նշված ուղղություններին ստիպված միացրել ենք այլ ենթակայաններին»,- մանրամասնել է նա։

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի ղեկավարի խոսքով՝ վթարից առաջ բոլոր ենթակայաններն ունեին սնուցման երկու աղբյուր՝ «Երևանի ՀԷԿ-1»-ը և «Ծիծեռնակաբերդ»-ը:

«Հրդեհի պատճառով մեր մոտ 33 հազար բաժանորդ մնացել է մեկ սնուցման վրա, ինչի պատճառով յուրաքանչյուր վթարի դեպքում մինչև էլեկտրական մալուխը չէինք վերականգնում, այդ տարածքը հնարավոր չէր լինում էլեկտրականությամբ ապահովել։ Վթարը տեղի է ունեցել «Երևանի ՀԷԿ-1», որը ՀԷՑ-ի տնտեսության հետ կապ չունի, բայց այն թուլացրել է ընկերության աշխատանքը»,- նշել է Դարբինյանը։ 

Նա տեղեկացրել է, որ «Երևանի ՀԷԿ-1»-ի աշխատանքը վերականգնվել է օգոստոսի 26-ին, որոնք հետաձգվել էին մալուխների ներկրման պատճառով։

«Վերականգնողական աշխատանքները օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 26-ն էին հետաձգվել, քանի որ Հայաստան պետք է ներմուծեինք 800 մմ-անոց մալուխ։ «Տաշիր» խումբը մեծ դեր է խաղացել, որ մեկ ամսվա ընթացքում արտադրվի և ներկրվի 1800 մ մալուխ»,- մանրամասնել է ընկերության ներկայացուցիչը։

«Մինչև օգոստոսի 26-ը,  թեկուզ ընդհատումներով, բայց միայն ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շնորհիվ հնարավոր էր դարձել ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարում»,– պարզաբանել է ՀԷՑ-ի ներկայացուցիչը:

Ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարը մեկնաբանել է նաև ՀԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառը:

«Երեկ ես փորձեցի պարզել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Այնտեղ տեղադրվել են սեյսմիկ սարքավորումներ։ Կայծակի բռնկման հետևանքով պաշտպանիչ տվիչներն աշխատել են, և էլեկտրաէներգիայի արտադրությունը դադարեցվել է անվտանգության ապահովման նպատակով» – պարզաբանել է նա։

2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումը, նրա խոսքով, տեղի է ունեցել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի աշխատանքների պատճառով, ինչը դուրս է ՀԷՑ-ի պատասխանատվության շրջանակներից։ Անջատումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հետևյալ խոսքերով. «Պարո՛ն Սանոսյան, սա այն է, ինչի մասին ձեզ ասում էի»։

ՀԷՑ-ում վթարների 34%-ը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ժամանակ մալուխի վնասման պատճառով

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում վթարների մոտ 34%-ը տեղի է ունենում շինարարական աշխատանքների ժամանակ մալուխների վնասման պատճառով, ինչի հետևանքով էլ էլեկտրականության անջատումներ են տեղի ունենում։ Դարբինյանի խոսքով՝ տարեսկզբից 1456 վնասված մալուխ են գրանցել, որից 492-ը վնասել են այլ կազմակերպություններ՝ ջրի, գազի խողովակ անցկացնելու, ճանապարհներն ասֆալտապատելու ընթացքում։ Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ն ինքնուրույն վերականգնել է դրանք: 

Երևանի էլեկտրամատակարարման նորացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել 6,3 մլրդ դրամ

ՀԷՑ-ը 10 օրից Երևանի կենտրոնում էլեկտրամատակարարման արդիականացման համար նոր մալուխագծերի տեղադրման աշխատանքներ կսկսի, հայտնել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ընկերությունը այդ ծրագրի իրականացման համար նախատեսում է ներդնել $16,5 մլն (6,3 մլրդ դրամ) և Երևանի բոլոր ենթակայանների կառուցումն ավարտել մինչև 2025 թվականը: Հարությունյանը նշել է, որ բոլոր ենթակայանները երկտրանսֆորմատորային ենթակայան կդառնան։ Նա հավելել է, որ բոլոր ենթակայաններում լրացուցիչ մալուխային գծեր կանցկացվեն։

Հարությունյանը պարզաբանել է, որ նկուղային տարածքներում կամ բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում ենթակայանները վերակառուցվելու են և լինելու են երկհարկանի, ստանդարտ տիպային կառույցներ՝ 98% հուսալիությամբ:

Ընկերությունը նաև նախատեսում է առաջիկա տարիներին ամբողջ Երևանը վերազինել նոր ենթակայաններով, որոնք կապահովեն որակյալ էլէներգիա, հավելել է Հարությունյանը։

ՀԷՑ-ը 2016 թվականից, ընդհանուր առմամբ, ոլորտի զարգացման համար ներդրել են շուրջ 244 մլրդ դրամ, որից 81 մլրդ-ը (33%) ուղղվել է նոր գծերի և միացումների անցկացմանը, հայտնել Է Հարությունյանը։ Նա հստակեցրել է, որ Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում բաշխիչ էլեկտրական ցանցերի գերծանրաբեռնվածության պայմաններում էլեկտրացանցերի արդիականացման համար նախատեսված միջոցների մի մասը ստիպված են եղել ուղղել նոր միացումներին։ Հարությունյանը նաև հավելել է, որ 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի շրջանակներում «Ծիծեռնակաբերդ» ենթակայանից Կենտրոն համայնք է բերվել 17 մալուխ։ 

«Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը գնել էր 2015 թվականի սեպտեմբերին։ 2024 թվականի փետրվարի 14-ին ՀԷՑ-ի ղեկավարությունը ներկայացրել էր վերջին 6 տարվա էլեկտրաէներգիայի անջատումների նվազեցման միջոցառումների, Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ենթակառուցվածքի արդիականացման ներդրումային ծրագրերը և դրանց իրականացման ընթացքը։ Ընկերության ղեկավարները նաև ամփոփել էին 2023 թվականի պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքները։ Ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել էր, որ 2017 թվականից ներգրաված ներդրումները կազմել են ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ): Նա վստահեցրել էր, որ ներդրումներն ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման խելացի համակարգերի ներդրմանը, ինչպես նաև նոր սպառողների միացմանն էլեկտրացանցին:

Կարդացեք նաև՝ «Բացառում եմ»․ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը՝ ընկերությունն ազգայնացնելու լուրերի մասին

telegram
Tags: ՀԷՑղեկավարություններդրումներ

Առնչվող Նորություններ

Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 2-ին, կազմել է 383,95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,01 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

02 Հունիս 2025 09:44

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 2-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,47 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,85 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 1-ին

01 Հունիս 2025 11:17

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունիսի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,47 դրամ միջին գնով և վաճառում 386,85 դրամով, տեղեկանում ենք...

Ավելին
  • Լուրեր
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36
Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

Եկեղեցին շատ ավելի բարձր է, քան ինքն իր աթոռով․ քաղաքացին՝ Փաշինյանի հայտարարությունների մասին

02 Հունիս 2025 19:57
Բերբոքը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները․ DW

Անալենա Բերբոքն ընտրվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ

02 Հունիս 2025 19:33
Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

Փաստաբանը հաղորդում է ներկայացրել Գնել Սարգսյանի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ

02 Հունիս 2025 18:48
Պահանջում ենք 286 քաղաքացու ապօրինի տրամադրած վարկերը չեղարկել․ իրավապաշտպան

«Հայաստան» խմբակցությունից ընդունել են բանկային զեղծարարություններից տուժած քաղաքացիներին

02 Հունիս 2025 18:30
Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի անցկացումը

Մայր Աթոռում Փաշինյանի հայտարարությունների քննարկման օրակարգով եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

02 Հունիս 2025 18:27
Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

Եկեղեցին մեր ինքնությունն է, այն թիրախավորելը գեղեցիկ երևույթ չէ․ արվեստաբան

02 Հունիս 2025 18:20
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակվել են կարգավորման վերաբերյալ փաստաթղթերով և պատրաստվում են գերիների փոխանակման. Զելենսկի

02 Հունիս 2025 18:17
«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

«Պահանջում ենք ԿԲ նախագահի հրաժարականը»․ զեղծարարությունից տուժածներն՝ ԱԺ-ի դիմաց

02 Հունիս 2025 18:02
Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

Մայր Աթոռում եպիսկոպոսաց ժողով է (ուղիղ)

02 Հունիս 2025 17:50
Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

Բանկերը ոչինչ չեն անում․ զեղծարարությունից տուժած քաղաքացի

02 Հունիս 2025 17:40
Ձերբակալվել է 11 անձ, 1-ը՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից․ Կոստանյան

Իրավապահները պարզել են Շենգավիթի թաղապետարանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու մանրամասները

02 Հունիս 2025 17:26
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հունիսի 2-ին՝ ըստ ԿԲ տվյալների

02 Հունիս 2025 17:14
Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

Բողոքի ակցիա՝ կապված բանկերում և վարկային կազմակերպություններում խարդախության դեպքերի հետ (ուղիղ)

02 Հունիս 2025 17:03
Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը

02 Հունիս 2025 16:40
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

02 Հունիս 2025 16:32
Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել է կուսակցական գործունեությունը

Լոռու մարզպետը հրաժարական է տվել և դադարեցրել է կուսակցական գործունեությունը

02 Հունիս 2025 15:21
Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը․ ԱԺՄ

02 Հունիս 2025 15:00
Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

Հայաստան ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակից 213 տոննան արգելվել է․ ՍԱՏՄ

02 Հունիս 2025 14:41
Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող

02 Հունիս 2025 14:26
Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

Կաղնու մեծ այգին վերանորոգվել է, բայց թմրանյութերի շրջանառության նշաններ կան․ աշակերտ

02 Հունիս 2025 13:59
Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

Ֆրանսիայի հյուպատոսությունը Սյունիքում արդյունավետ առաջ շարժվելու ապացույց է․ Վարանյան

02 Հունիս 2025 13:47
Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու մաքուր եկեղեցին էլ իր համար նշանակություն չունի. ակցիայի մասնակից

02 Հունիս 2025 13:28
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից

02 Հունիս 2025 13:24
Փաշինյանը վերջնական հատել է կարմիր գիծը. քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

Փաշինյանը վերջնական հատել է կարմիր գիծը. քաղաքացին՝ եկեղեցու վերաբերյալ քննադատությունների մասին

02 Հունիս 2025 13:18
Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

Հայաստանում ռեժիմն ավտորիտար է, ժողովրդավարությունը՝ վտանգված․ Ժիլբեր-Լյուկ Դըվինազ

02 Հունիս 2025 12:59
Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

Դպրոցում չեն բացահայտել հոգեբանի առկայությունը․ աշակերտուհին՝ սովորողների հոգեկան առողջության մասին

02 Հունիս 2025 12:32
Յուրաքանչյուր դպրոց աշակերտական կազմից մեկական մշակույթի դեսպան կունենա․ նախագիծ

Յուրաքանչյուր դպրոց աշակերտական կազմից մեկական մշակույթի դեսպան կունենա․ նախագիծ

02 Հունիս 2025 12:24
Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը նշանակալի է․ Օլիվիե Դըկոտինյի

Գորիսում Ֆրանսիայի ներկայությունը նշանակալի է․ Օլիվիե Դըկոտինյի

02 Հունիս 2025 12:20
Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ
Քաղաքականություն

Կոչ ենք անում կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ Մայր Աթոռ

02 Հունիս 2025 21:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին «հրահրված հակաեկեղեցական...

ԿարդալDetails
Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից
Աշխարհում

Գերիների և վիրավորների փոխանակում․ մանրամասներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլից

02 Հունիս 2025 20:36

Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանը երկու մասից բաղկացած հուշագիրը փոխանցել է ուկրաինական կողմին, հայտնում է...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ