Հոկտեբերի 4-7-ը Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի WCIT2024/DigiTec-ի Investor Tour (Ներդրողների տուր) միջոցառման շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ներդրողներ կժամանեն Հայաստան, ասված է միջոցառման պաշտոնական կայքում։
WCIT2024/DigiTec-ի շրջանակում արտերկրի ներդրողները կարող են դիմել, հավատարմագրվել և WCIT2024/DigiTec-ի օրերին լինել Հայաստանում։ Նրանց այցը կազմակերպում է ներդրումային BANA Angels ընկերությունը։ Միջոցառման շրջանակում ներդրողները կբացահայտեն Հայաստանի ստարտափների էկոհամակարգը։
2023-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ WCIT-ը 2024-ին կանցկացվի Երևանում։ Հայաստանի մայրաքաղաքում էր անցկացվել նաև «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։