ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 29-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով՝ կազմելով 387.81 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 415.62 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.17 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 485.89 դրամ՝ նվազելով 0․32 դրամով։