Հայաստանում գործող «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի ֆրանսիացի սեփականատերերը որոշել են հեռանալ Հայաստանից, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի և հեռանում են Հայաստանից»,- հավելել է թերթը։
Նշվում է, որ հիպերմարկետների հայաստանյան ցանցի գնորդը նախկին ՀՀԿ պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է, բայց վերջինս հերքել է լուրը՝ հայտնելով, որ «Քարֆուրը» գնել է «իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ հայ գործարար»։
Հայաստանում «Քարֆուր»-ի առաջին սուպերմարկետը բացվել է 2015-ի մարտին։ Այսօրվա դրությամբ՝ աշխարհի 16 երկրներում շուրջ 320 խանութ կա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։