ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 18-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.03 դրամով՝ կազմելով 394.07 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 420.75 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.72 դրամ՝ նվազելով 0.42 դրամով։