Հայաստանը Հնդկաստանին այլընտրանքային առևտրային ուղի է առաջարկել Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա հարձակումների ալիքի ֆոնին, հարավասիական Asian News International (ANI) լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Հայաստանը ռազմավարական դիրք է զբաղեցնում Հնդկաստանին այլընտրանքային ծովային առևտրային ճանապարհ առաջարկելու համար, հատկապես՝ Եվրոպայի հետ»,- ասել է Մկրտչյանը Նյու Դելիում «Raisina Dialogue» միջազգային քաղաքական գիտաժողովի շրջանակներում։
Նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի (INSTC), Սև ծովի երկայնքով երթուղիների, տարանցիկ միջանցքի և Հնդկաստանի ու Իրանի հետ Չաբահար նավահանգստի համատեղ զարգացման շրջանակներում գործընկերությանը։ Մկրտչյանը նաև առաջարկել է համագործակցել Հնդկաստանի հետ արհեստական ինտելեկտի ոլորտում, ինչպես նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։
Եմենի հութի զինյալների խմբավորման հարձակումները Կարմիր ծովի առևտրային նավերի վրա սկսվել են 2023 թվականի նոյեմբերին՝ պահանջելով դադարեցնել Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում և օգնություն հասցնել պաղեստինցիներին:
Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին 2023 թվականի մայիսի 19-ին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Իրանի հարավարևելյան Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանը խնդրել էր մուտք գործել Չաբահար՝ նպատակ ունենալով խորացնել տնտեսական համագործակցությունը Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ։ Հայաստանն ու Իրանը 2023 թվականի դեկտեմբերին պայմանավորվել էին ստորագրել համագործակցության հուշագիր, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր
Շիրակի մարզի Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում բրուցելոզով վարակված անասուններ կան, վարակը դուրս է եկել վերահսկողությունից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...