• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
18 Հուլիս 2025 17:12
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի անջատումների նվազման, վերջին 7 տարում 680 մլն դոլար նեդրումների մասին

Տնտեսություն,
14 Փետրվար 2024 17:41
ShareShareShare
telegram

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար կազմը փետրվարի 14-ին ներկայացրել է ՀԷՑ-ի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքը, հոսանքի անջատումների՝ վերջին 6 տարիների դինամիկան, առաջիկա ներդրումային ծրագրերը, 2023-ի պարտատոմսերի թողարկման և բաշխման արդյունքները։

Ներդրումներ, ավտոմատացված համակարգերով ապահովելու գործընթաց

Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հայտարարել է, որ 2023-ին ՀԷՑ-ը 32 մլրդ դրամի չափով պարտատոմսեր էր թողարկել դեկտեմբերի 11-ին, որոնք սպառվել էին, տեղաբաշխվել նախատեսված ժամկետից ավելի սեղմ ժամկետում 311  ներդրողների միջև, որոնցից 14-ն են միայն բանկեր։

«Թողարկել ենք ընդհանուր՝ 32 մլրդ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք տեղաբաշխվել են նախատեսված ժամկետից ավելի սեղմ ժամկետում՝ բազմազան ներդրողներով: Ներդրումները բաշխվել են ըստ բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների։ Բանկերի մասնաբաժինը 36․1 տոկոս է, 53 տոկոսը կենսաթոշակային հիմնադրամներն են, 10.8 տոկոսը՝ մանրածախ ներդրողները: 10․8 տոկոսի մեջ 14-ն ինստիտուցիոնալ ներդրողներն են, մնացած 297-ը ֆիզիկական և իրավաբանական այլ անձինք են»,- ասել է նա։

Հարությունյանը շեշտել է, որ սա խոշորագույն կորպորատիվ դրամային պարտատոմսերի թողարկումն է Հայաստանում։

Նրա խոսքով՝ այսքանով պարտատոմսերի տեղաբաշխումը չի ավարտվում և դրանք հնարավոր կլինի ձեռք բերել ֆոնդային բորսայում:

«Մեր տեղաբաշխումը չի ավարտվում, պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություններն արդեն կլինեն ցուցակում, բորսայում, և բոլոր ցանկացողները կկարողանան երկրորդային շուկայից ձեռք բերել մեր պարտատոմսերը: Բանկերը կատարելու են երկրորդային շուկայից ձեռքբերումներ, դրանք պետական պարտատոմսերի հետ կիրառվելու են որպես ռեպո գործիք, որպես կարճաժամկետ կամ երկարաժամկետ գրավի առարկա՝ պետական պարտատոմսերի հետ հավասար չափորոշիչներով»,- հավելել է Հարությունյանը։

Նա հայտնել է, որ 2017-ից ընկերության կողմից ներգրավված ներդրումների չափը, ընդհանուր առմամբ, կազմել է ավելի քան 680 մլն դոլար (ներառյալ ԱԱՀ-ն)։ Ներդրումները, նրա խոսքով, ուղղված են սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրմանը, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացմանը։ Օրինակ՝ վերջին 7 տարիներին այդ ներդրումների միջոցով 41 (35/110 կՎ), 1265 (6/10, 0,4 կՎ) լարման ենթակայաններ են կառուցվել և վերակառուցվել, թվով 650 հաշվիչ փոխարինվել է նոր հաշվիչով, 80 հազար նոր բաժանորդ է միացել էլեկտարական ցանցին։

Գլխավոր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում չկա մի երկիր, որտեղ հնարավոր լինի 100 տոկոսով ավտոմատացված համակարգ ներդնել։

«Հարց է, թե այդ տեսանկյունից գյուղերում, բարձր լեռնային հատվածներում ներդրում կատարելն ի՞նչ տնտեսական էֆեկտ կունենա։ Երբեք որևէ տեղ 100 տոկոսով ավտոմատացված համակարգեր չեն եղել, բայց հիմա 1 միլիոնից 650 բաժանորդի համար ապահովել ենք և առաջիկա 3 տարիներին նախատեսում ենք ավարտել 80 տոկոսին այդ համակարգերով ապահովելու գործընթացը»,- շեշտել է նա։

Հոսանքի անջատումները նվազեցնելու միջոցառումներ, փոխհատուցում բաժանորդներին՝ անջատումների համար

ՀԷՑ-ի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է հոսանքազրկումների վերջին 6 տարիների դինամիկան, որը, ըստ նրա, նվազել է։ Մեկ տարվա ընթացքում մեկ բաժանորդի հաշվարկով 2023-ին հոսանքազրկման միջին տևողությունը կազմել  է 9,28 ժամ։

«Եթե 2018-ին մեկ բաժանորդի դեպքում մեկ տարվա ընթացքում 14,72 ժամ անջատում էր գրանցվում, ապա 2023-ին անջատման ժամանակը կազմել է 9,28 ժամ։ 2018-ին վթարային անջատումները կազմել են 7,7 ժամ, 2023-ին՝ 4,31։ Այսինքն՝ վթարային հոսանքազրկումները մոտավորապես 50%-ով կրճատվել են»,-հայտնել է Գրիգորյանը։

Գլխավոր տնօրեն Հարությունյանը հայտնել է, որ ընկերությունը կշարունակի ջանքերը՝ հոսանքազրկումների նվազման համար՝ պատասխանելով Armenia Today-ի՝ հոսանքազրկումների հաճախականությանը նվազեցնելու ծրագրերի վերաբերյալ հարցին։

Ընկերության տեխնիկական տնօրենի խոսքով՝ տարվա ընթացքում բոլոր բաժանորդների հոսանքազրկումները ֆիքսվում են, և տարեվերջին քաղաքացիները հոսանք չունենալու դիմաց փոխհատուցում են ստանում։

«Անցած տարի, բացի ամսական անջատումները ֆիքսելուց ու փոխհատուցելուց, 27 մլնի չափով փոխհատուցում ենք իրականացրել 24 ժամ գումարային անջատումների համար»,- ընդգծել է տեխնիկական տնօրենը։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը նաև տեղեկացրել է, որ ընկերությունը մինչև 2500 դրամ փոխհատուցում է վճարում Երևանի բնակիչներին հոսանքազրկման յուրաքանչյուր դեպքի համար, եթե այն տևել է 4 ժամից ավելի, իսկ հանրապետության մարզերի բնակիչներին այդ փոխհատուցումը տրամադրվում է, եթե հոսանքազրկումը 8 ժամից ավելի է։

«Կարիք չկա տուգանքի համար դիմել ընկերությանը։ Մենք ավտոմատ հաշվում ենք և վճարում։ Այս պահի դրությամբ շուրջ 600 մլն դրամի տուգանքներ ենք վճարել բաժանորդներին»,- հավելել է Հարությունյանը։

Տեխնիկական տնօրենը նաև հավելել է, որ եթե տարիներ առաջ վթարային անջատումները վերացնելու աշխատանքները տևում էին 2 ժամ, հիմա այդ ժամանակահատվածը 20 րոպեով կրճատվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

telegram
Tags: ՀԷՑներդրումներՏնտեսություն

Առնչվող Նորություններ

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

18 Հուլիս 2025 14:50

Այսօր ԵՄ երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը կներառի ռուսական նավթի գնի զգալիորեն նվազեցում, ինչպես նաև մի...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2025 09:39

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,58 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,91 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքն ապրիլի 19-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ տվյալների

17 Հուլիս 2025 16:29

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 384,12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,16 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

Կոնյակի արտահանման խնդրի պատճառով կառավարությունը երկարաձգել է վարկերի մարման ժամկետները

17 Հուլիս 2025 13:46

Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում վեց ամսով երկարաձգել է խաղողի մթերումների համար տրամադրված վարկերի և բյուջետային երաշխիքների մարման ժամկետները՝ Վրաստանի մաքսային...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

17 Հուլիս 2025 09:40

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 17-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,5 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,93 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Վրաստանի ֆիննախն «ապատեղեկատվություն» է անվանել հայկական բեռների արգելափակման մասին լուրերը

17 Հուլիս 2025 00:51

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունն «ապատեղեկատվություն» է անվանել Վրաստանի անցակետերում հայկական բեռների արգելափակման մասին տեղեկատվությունը, հայտնում Է «Sputnik Գրուզիան»: Նշվում...

Ավելին
  • Լուրեր
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

18 Հուլիս 2025 17:00
СМИ узнали о возможном увольнении главы Службы госконтроля

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

18 Հուլիս 2025 15:54
ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը

18 Հուլիս 2025 14:50
Կատարում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայի ուղղությամբ հարվածը պատասխան էր Վաշինգտոնի գործողություններին. Իրանի նախագահ

Իրանի նախագահը 12-օրյա պատերազմի ժամանակ հարձակման է ենթարկվել ու վիրավորվել. ԶԼՄ

18 Հուլիս 2025 14:38
Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ

18 Հուլիս 2025 14:27
Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իռլանդիայի խորհրդարանն առաջարկել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

18 Հուլիս 2025 14:04
Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

Շնորհակալ եմ Ազնավուրին, որ թույլ տվեց 1,5 տարի իր հետ «ընկերություն» անել». քանդակագործ

18 Հուլիս 2025 13:30
Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

Ձեր քարոզչական պաստառներն օրինական էին, իսկ Սամվել Կարապետյանինը՝ ոչ օրինակա՞ն․ լրագրողը՝ Ավինյանին

18 Հուլիս 2025 13:16
Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

Մեզ պետք են լուծումներ, գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է «Վեոլիա Ջրի» հարցով․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:59
ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

ԱԱԾ-ն բացահայտել է Վահրամ Խորխոռունու՝ 27 տարի առաջ կատարված սպանությունը

18 Հուլիս 2025 12:45
Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

Այսուհետ Ազնավուրին պատվում ենք թե՛ Ֆրանսիայի, թե՛ Հայաստանի մայրաքաղաքներում․ Դըկոտինյի

18 Հուլիս 2025 12:40
Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

Հայրս սիրահարված էր Հայաստանին․ նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը․ Նիկոլա Ազնավուր

18 Հուլիս 2025 12:28
Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում պաշտոնապես բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

18 Հուլիս 2025 12:21
Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

Երևանում տեղադրված Ազնավուրի արձանը կխորհրդանշի նրա մշտական ներկայությունը մեր քաղաքում․ Ավինյան

18 Հուլիս 2025 12:18
Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

Սերն է, որով կարելի է բնորոշել Ազնավուրին և նրա ամբողջ կյանքն ու արվեստը. Անդրեասյան

18 Հուլիս 2025 12:06
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի ՀԷՑ-ի կառավարիչ․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:48
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

18 Հուլիս 2025 11:27
Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

Կաթողիկոսին հեռացնելը հանձնարարված է Արայիկ Հարությունյանին, սակայն վարչապետն այդքան էլ գոհ չէ նրանից. ԶԼՄ

18 Հուլիս 2025 11:11

Բելգիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բաքվին՝ ԼՂ-ում ագրեսիայի համար և կոչ է անում ազատ արձակել գերիներին

18 Հուլիս 2025 11:07
Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

Ուղիղ․ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի քանդակի բացման արարողությունը

18 Հուլիս 2025 10:51
Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգին

18 Հուլիս 2025 10:27
Մի քանի մեքենա անցել է, բայց խնդիրը լուծված չէ․ նախարարը՝ կոնյակ արտահանողների մասին

Պապոյանը վրացական կողմին ապրանքների արտահանման շուրջ առաջարկ է արել ու մերժում ստացել․ ԶԼՄ

18 Հուլիս 2025 10:24
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 18-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

18 Հուլիս 2025 09:53
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2025 09:39
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 18-ին

18 Հուլիս 2025 07:43
«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

«Չենք նայել, հետաքրքիր չէ», «վարչապետը պետականամետ է»․ քաղաքացիները՝ Փաշինյանի ասուլիսի մասին

18 Հուլիս 2025 00:54
Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաստանի ԱԺ նախագահ

Արևմուտքն աշնանը կրկին կփորձի ապակայունացնել իրավիճակը․ Վրաստանի ԱԺ նախագահ

18 Հուլիս 2025 00:47
«Քաջ և դրական քայլ». Իրանի դեսպանը՝ Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշման մասին

ՀՀ-ն մեզ վստահեցրել է, որ ԵՄ-ի հետ մերձեցումն Իրան-Հայաստան հարաբերությունների դեմ չէ․ Սոբհանի

18 Հուլիս 2025 00:21
ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

ՌԴ-ն Ճապոնիային բողոքի նոտա է հղել իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների հետ կապված

17 Հուլիս 2025 23:06
«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

«Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր է նվաճել

17 Հուլիս 2025 22:38
«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար
Իրավունք

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին Կարապետյանի պաստառները պոկելու համար

18 Հուլիս 2025 17:00

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին, տեղեկանում ենք DataLex-ից: Հիմնադրամը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 01.07.2025թ. Ծիծեռնակաբերդի խճուղի 3...

ԿարդալDetails
СМИ узнали о возможном увольнении главы Службы госконтроля
Քաղաքականություն

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

18 Հուլիս 2025 15:54

ՀԾԿՀ-ն Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որշումը կայացրել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ ՀԾԿՀ նախագահը ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ