• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 07:44
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պատգամավորը գնահատել է իշխանությունների՝ սոցիալական ծախսերն ավելացնելու ծրագրի հավանականությունը

Հարցազրույց, Տնտեսություն,
21 Հունվար 2024 16:55
ShareShareShare
telegram

Կառավարությունը չի կարողանալու 2025, 2026 թվականներին կրկնապատկել կենսաթոշակները, Armenia Today-ին հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով սոցիալական պաշտպանության համակարգում իշխանությունների կողմից ծրագրվող փոփոխությունների մասին։

«2018-ից իշխանություն են և ունեն տարբեր ծրագրեր, այդ թվում՝ սոցիալական ոլորտում։ Այս ընթացքում չեն վարանել սոցիալիստական ամենաընդգծված ուժին համարժեք խոստումներ տալ։ Խոստանում էին ծայրահեղ աղքատությունը վերացնել, բայց իրենց իշխանության օրոք ծայրահեղ աղքատությունը թռիչքաձև աճել է։ Խոստանում էին էապես կրճատել աղքատությունը, նվազագույն կենսապահովման զամբյուղից բարձր միջին կենսաթոշակ ապահովել, բայց իրենց իշխանության որոշ տարիների ընթացքում աղքատության ցուցանիշի աճ է գրանցվել, իսկ եթե արձանագրված նվազում կա, ապա չնչին է»,- ասել է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ աճում է նաև ծայրահեղ աղքատությունը։

«Բնակչության ավելի քան 60%-ը, փաստացի, ավելի քիչ եկամուտ է ստանում, քան մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղն է, ինչի հետևանքով ավելանում է աշխատող աղքատների թիվը։ Երբ մատնանշում ենք խնդիրները, ասում են՝ «մեր ծրագիրն ավարտվելու է 2026-ին»։ Բայց այդ խոստումը սուտ է, չի իրականանալու․ այս պահին նվազագույն աշխատավարձը 75 000 դրամ է, կենսաապահովման նվազագույն զամբյուղը՝ մոտ 80 000 դրամ։ Գնաճը հետզհետե ավելանում է։ Բացի այդ, միջին կենսաթոշակը 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Անգամ լավագույն կանխատեսումներով՝ 2025, 2026 թվականներին 4-5 տոկոսանոց տնտեսական իրական աճ ենք ունենալու, որի պայմաններում սոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկումը մակրոտնտեսական անհավասարակշռության ու ճգնաժամի հիմք կդառնա»,- նշել է պատգամավորը։

Նա կարծում է, որ ոցիալական ընթացիկ ծախսերի կրկնապատկման դեպքում կառավարությունը չի կարողանալու վճարել դրանք, իսկ եթե վճարի, «ապա փող տպելու ու բարձր գնաճի միջոցով»։

«Իրական եկամուտները նվազում են, և ամենամեծ հարվածը կրում է սոցիալապես անապահով խավը։ Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողները, աշխատող աղքատները, աղքատության նպաստ ստացողները, միայնակ կենսաթոշակառուները»,- հավելել է Ավետիսյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարելու իշխանության ռազմավարությունը ողջամիտ է, բայց այս դեպքում այլ իրողություն կա։

«Նախորդ իշխանության օրոք էլ էր այդ ռազմավարությունը ծրագրային դրույթ։ Բայց այսօրվա իշխանությունը, ցույց տալով, թե իբր նշված ուղղությամբ աշխատանք է տանում, գրանցված աշխատատեղերի թվի աճը որպես նոր աշխատատեղ է ցույց տալիս։ Երբ աշխատատեղերը ստվերից դուրս են գալիս, իհարկե, դրական է, բայց դա չունի սոցիալական այն ազդեցությունը, որը կարող է լինել աշխատատեղերի իրական աճի դեպքում։ Բացի այդ, արտաքին գործոնով պայմանավորված՝ ժամանակավոր տնտեսական աճ ունեցանք։ Այդ գործոնի արդյունքում պահանջարկով պայմանավորված՝ աշխատատեղերի թվի իրական աճ գրանցվեց սպասարկման, առևտրի ոլորտներում, բայց այդ բարձր տնտեսական աճը մեր տնտեսական ներուժը չէ, այն շարունակական չի լինելու։ Արդեն իսկ աճի տեմպի թուլացման ականատեսն ենք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նոր բացված աշխատատեղերը կարող են փակվել։

Ըստ նրա՝ տնտեսության իրական հատվածը չի աշխուժանում։

«Գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում զրոյական կամ նվազագույն աճեր ունենք, իսկ այդ ցուցանիշները նաև սոցիալական հետևանքներ են ունենում։ Պատահական չէ, որ այս ամենը լավ իմանալով՝ օրվա իշխանությունները ոչ միայն վերացնում են, մասնավորապես, ՓՄՁ-ների համար նախատեսված տարբեր հարկային արտոնությունները, այլև բարձրացնում են հարկային բեռը։ Մեծ հաշվով՝ այն խոստումները, որոնք տվել են 2024-ի համար, դժվար է լինելու ապահովել, քանի որ 7 տոկոսանոց տնտեսական աճը բարձր ռիսկ է։ 2024-ի բյուջեն հիմնված է 7 տոկոսանոց տնտեսական աճի վրա, եթե այդ աճը տեղի չունեցավ, մենք եկամուտների, ծախսերի հարաբերակցության տեսանկյունից խիստ դժվարություններ ենք ունենալու։ Այդքան եկամուտ չի հավաքվելու, իսկ բյուջեում նշված ծրագրերը, որոնցով պարծեցել են, իրականացման լուրջ դժվարություններ են ունենալու»,- եզրափակել է Ավետիսյանը։

Հունվարի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ միջին կենսաթոշակը կհավասարեցվի՞ նվազագույն սպառողական զամբյուղին, հայտնել էր, որ 2024 թվականին կառավարությունը չի բարձրացնելու կենսաթոշակները։ 2023-ի դեկտեմբերին, սոցապնախարարության տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «աղքատությունը հաղթահարելու միայն ձևն աշխատանքն է»:

Կառավարությունը 2023-ի հուլիսի 1-ից բարձրացրել է թոշակներն ու նպաստները։ Նվազագույն կենսաթոշակը բարձրացել է 13,9%-ով, որը 31 600 դրամի փոխարեն դարձել է 36 000 դրամ, միջին կենսաթոշակը բարձրացել է 7,1%-ով՝ 46 000 դրամից դառնալով 49,700 հազար դրամ:

Աննա Բադալյան

telegram
Tags: Թադևոս ԱվետիսյանԿառավարությունԿենսաթոշակներնպաստներՏնտեսություն

Առնչվող Նորություններ

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում բրուցելոզով վարակված անասուններ կան, վարակը դուրս է եկել վերահսկողությունից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունիսի 8-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին կշռված գնով և վաճառում 385,76 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

07 Հունիս 2025 10:30

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 7-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ ԿԲ տվյալների

06 Հունիս 2025 16:38

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 383,46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,06 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Проходит пресс-конференция о регулировании сферы криптовалют и контроле их оборота (прямое включение)

Կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքին նվիրված ասուլիս (ուղիղ)

06 Հունիս 2025 13:39

Ավելին
  • Լուրեր
Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30

Հունիսի 9-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի...

ԿարդալDetails
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ