Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 3-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.89 դրամ միջին գնով և վաճառում 406.50 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 2-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.29 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 420.11 դրամով, վաճառվում՝ 435.50 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելավել է 2.08 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.23 դրամով, վաճառվում՝ միջինում 4.49 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.01 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 474.28 դրամով, վաճառվում՝ 504.09 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 2.14 դրամով։