• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 07:40
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հայկական բեռները՝ ՌԴ մուտք գործելու խոչընդոտի առաջ․ փորձագետը՝ մեղավորների և հետևանքների մասին

Հարցազրույց, Տնտեսություն,
05 Հոկտեմբեր 2023 18:32
ShareShareShare
telegram

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում հայկական բեռների կուտակումներին՝ հայտնելով, որ կան կոնյակով բեռնված ավտոմեքենաներ, որոնք արդեն 3 ամիս է՝ Լարսում են։ Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը Լարսում կոնյակի որակի հետ կապված ստուգումներ է իրականացնում։

«Ստուգումների այդ կարգը դեռ գարնանից է եղել, ուղղակի հիմա ավելի են խստացրել։ Այսինքն՝ ստուգվել են կոնկրետ արտադրողների կոնկրետ ապրանքային նշանների կոնյակներ, որոնք, ըստ ռուսական կողմի որոշ հիմնավորումների, կարող են ենթադրաբար կեղծ լինել։ Բավականին մեծ ստուգումներ են արվել և շատ խնդիրներ են եղել։ Թեպետ սկզբից կոնկրետ արտադրողների կոնկրետ կոնյակներ են ստուգել, հետո, տեսնելով, որ իրավիճակը չի լավանում, անցել են բոլոր արտահանողների բոլոր բրենդներին։ Սա է պատճառը, որ հիմա կուտակումներն ավելի են մեծացել»,- հայտնել է Ստեփանյանը։

Նա չի բացառել, որ խստացումները կարող են պայմանավորված լինել նաև քաղաքական դրդապատճառներով։

«Մենք, այո՛, խնդիրներ ունենք՝ կապված որակի, փաստաթղթերի, սերտիֆիկատների հետ։ Միգուցե հենց քաղաքական պատճառով ինչ-որ ժամանակահատվածում այդ ամենի վրա աչք է փակվել։ Հիմա, գուցե, կրկին քաղաքական պատճառով որոշել են այլևս աչք չփակել և, այսպես ասած, օրենքը կիրառել ամբողջ խստությամբ։ Զուգադիպություն է, թե ոչ, բայց մենք քաղաքական բաղադրիչի առկայությունը չենք բացառում։ Չի բացառվում, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել ՀՀ-ի և ՌԴ-ի՝ այսօրվա լարված փոխհարաբերություններով։ Մեծ հաշվով՝ այս ամենը նման է մի վարորդի բողոքին, որը ճանապարհային կանոնները հաճախ խախտում է, բայց հանկարծ սկսել է բողոքել, որ դրա համար իրեն տուգանում են»,- ընդգծել է Ստեփանյանը։

Նա չի բացառել, որ իրավիճակի նման շարունակության դեպքում այլ ապրանքներ ևս կհայտնվեն ուշադրության կենտրոնում։

«Հայ արտադրողներն, ամեն դեպքում, պետք է լուրջ աշխատեն որակի վրա։ Մեծ հաշվով՝ ՌԴ-ն հիմա անում է այն, ինչ Հայաստանը պետք է աներ 30, 20 տարի առաջ։ Խոսքն արտադրանքի որակին խիստ հետևելու մասին է։ Մի քանի արտադրողի պատճառով հիմա արդեն բոլոր կոնյակ արտադրողներն են հայտնվել Ռուսաստանի տեսադաշտում։ Թեպետ ստուգումների կարողությունը ՌԴ-ում քիչ է, բայց հիմա դրանք շատացել են։ Հայկական բեռները Լարսի ճանապարհին կարող են մնալ մինչև 2 ամիս։ Կան բեռներ, որոնք արդեն մի քանի ամիս է՝ Վերին Լարսում կամ անցակետի մոտակայքում սպասում են։ Այս ամենի ազդեցությունն ու վնասները չափելի են․ օրական վնասն արտահանողները մինչև 500 դոլար են գնահատում։ Եթե 100 տոկոսանոց մաքուր կոնյակ էլ արտահանենք, փաստ չէ, որ ՌԴ-ն խոչընդոտներ չի ստեղծի։ Այդուհանդերձ՝ պնդում եմ, որ մեր խնդիրների զգալի մասը մենք ենք ստեղծել։ Ռուսաստանի հետ առևտուր անելիս՝ քաղաքական բաղադրիչն ուղղակի չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նա։

Հոկտեմբերի 3-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Լարսում 60 բեռնատար է կանգնած, ռուսական կողմն ստուգում է բոլոր հայկական կոնյակները:
Նույն  օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վահան Քերոբյանը հայտնեց, որ նախորդ օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ բեռնատար է անցել Լարսի անցակետը։

Աննա Բադալյան

telegram
Tags: «Էքսպորտ Արմենիա»ԱրտահանումԿոնյակՌԴՎերին Լարսի անցակետ

Առնչվող Նորություններ

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում բրուցելոզով վարակված անասուններ կան, վարակը դուրս է եկել վերահսկողությունից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունիսի 8-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին կշռված գնով և վաճառում 385,76 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

07 Հունիս 2025 10:30

Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 7-ին ԱՄՆ դոլարը գնում են 380,67 դրամ միջին գնով, վաճառում՝ 385,76 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Տարադրամի փոխարժեքը մայիսի 31-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ ԿԲ տվյալների

06 Հունիս 2025 16:38

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 6-ին, կազմել է 383,46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,06 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Проходит пресс-конференция о регулировании сферы криптовалют и контроле их оборота (прямое включение)

Կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքին նվիրված ասուլիս (ուղիղ)

06 Հունիս 2025 13:39

Ավելին
  • Լուրեր
Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը հունվարի 26-ին՝ Հայաստանում ու Արցախում
Հասարակություն

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 9-ին

09 Հունիս 2025 07:30

Հունիսի 9-ին Հայաստանում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնել է Հայաստանի...

ԿարդալDetails
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ