• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
16 Հուլիս 2025 03:34
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ինչպես է Nexters խաղերի խոշոր ծրագրավորողը հաստատվել Հայաստանում և խոշոր հարկատուների ցուցակում

Релокация, Գիտություն և տեխնիկա, Տնտեսություն,
04 Հուլիս 2023 22:05
ShareShareShare
telegram

Մոտ մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսին, Armenia Today-ը հայտնել էր՝ ռուսական բջջային խաղերի խոշոր արտադրող Nexters-ը գրասենյակ է բացել Հայաստանում: Մեկ տարի անց մեր նկարահանող խումբն այցելեց ընկերության Երևանի կենտրոնում գտնվող գրասենյակ:

Այստեղ ամեն օր իրենց աշխատանքը կազմակերպում է 250 աշխատակից, որոնցից 150-ն աշխատում է հեռավար: Նախորդ տարի, Nexters-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում եղել է 380-րդը` վճարելով 940 մլն դրամ (2,4 մլն ԱՄՆ դոլար) եկամտային հարկ: Ովքե՞ր են նրանք, ինչպե՞ս են ադապտացվել, ի՞նչ են անում և վերջապես ի՞նչ են պատմում Հայաստանում աշխատանքի մասին:

«Ինձ շատ է դուր գալիս աշխատել ընկերությունում: Թիմը շատ օգնող է, մեզ մոտ չկան լարված հարաբերություններ, հակառակը, այստեղ շատ ընկերական է: Եթե ինչ-որ մեկին օգնություն է անհրաժեշտ, ապա միանգամից օգնում ենք մեկս մյուսին և փորձում ենք բաց լինել իրար հանդեպ, որպեսզի բոլորի մոտ ամեն բան լավ լինի»,- ասում է Nexters-ի երևանյան օֆիսի մենեջեր Լուսինե Պողոսյանը:

Լուսինե Պողոսյան, մենեջեր

Հայաստան տեղափոխվելու ժամանակ խնդիրներ եղել են` նոր երկրում ադապտացվելու ժամանակ է պահանջվել: Մեկ տարի անց ասում են՝ ստացվել է հիմնավորվել ու աշխատակիցներն այստեղ իրենց լավ են զգում:

«Աշխատողներն արդեն սովորում են հայերեն, օգտագործում են հայերեն արտահայտություններ՝ «Ինչպե՞ս են գործերը», «Ի՞նչ նորություն», «Բարև», «Ցտեսություն», «Խնդրում եմ»… Սա ինձ շատ է ուրախացնում»,- պատմում է Լուսինեն:

Արմեն Հախնազարյան, երևանյան գրասենյակի տնօրեն

«2022 թվականի գարնանը Հայաստան է տեղափոխվել մոտ 30-40 մարդ։ Հայաստանը կյանքի համար շատ հարմարավետ երկիր է։ Ես, լինելով հայ, կարող եմ դա հաստատել։ Բայց աստիճանաբար աշխատակիցներն սկսել են խոսել նոր վայրի նկատմամբ իրենց հետաքրքրության մասին, և մյուսները ևս սկսել են ավելի ակտիվ գալ Հայաստան»,- ասում է Nexters-ի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Հախնազարյանը։

Օլգան թիմին միացել է տասը տարի առաջ: Այստեղ նա ստեղծել է կարիերային աստիճան ու քայլ առ քայլ բարձրացել: Այսօր նա զբաղվում է հարցերով, որոնք վերաբերում են հենց թիմին ու ադապտացիային: Իսկ Հայաստանում անձամբ հարմարվելու կարիք այդքան էլ չի ունեցել:

Օլգա Ֆրոլովա, մարդկանց և թիմի պրոդյուսեր

«Հայաստան եկել եմ ամուսնուս հետ անցյալ տարվա օգոստոսին: Չեմ կարող ասել, որ առանձնահատուկ դժվարությունների եմ հանդիպել, լեզվական բարիեր, փառք Աստծո, չի եղել, քանի որ Հայաստանում բոլորը գիտեն ռուսերեն և, բացի այդ, ամուսնուս հետ սովորում ենք հայերեն: Չեմ կարող ասել, որ հայերեն լավ եմ խոսում, բայց փոքր-ինչ հասկանում եմ, մի փոքր բացատրում եմ, ամեն ինչ դեռ առջևում է, որովհետև հայերենը շատ գեղեցիկ է, բայց նաև շատ բարդ է»,- ասում է Nexters-ի մարդկանց և թիմի պրոդյուսեր Օլգա Ֆրոլովան:

Դինարան Nexters-ում ինը տարվա աշխատանքային կենսագրություն ունի: Թիմում մարդիկ պայծառ են, ինչն էլ խթան է հանդիսացել, որպեսզի նա չձանձրանա ու աշխատանքը շարունակի ըներությունում:

Դինարա Գարիֆզյանովա, Nexters-ի հավաքագրման բաժնի ղեկավար

«Հայաստանում կա մշակույթ, որը չկա ռուսաստանում: Հայերը գիտեն հայերեն, անգլերեն, ռուսերեն գրեթե լավ մակարդակով, որովհետև մանկուց են սովորում և շատ ճկուն կարողանում են հարմարվել այդ լեզուների միջև, և մենք՝ ռուսներս, այս առումով սովորելու շատ բան ունենք: Հիանալի կլիներ, որ այս մեթոդը կիրառվեր նաև Ռուսաստանում»,- ասաց Nexters-ի հավաքագրման բաժնի ղեկավար Դինարա Գարիֆզյանովան:

Քո հաջորդ արկածներն այստեղ են, ասում են Nexters-ում: Նրանք ստեղծում են խաղեր, որոնք ամբողջ աշխարհում ներբեռնվել են ավելի քան 300 միլիոն անգամ: Ընկերությունն ունի խաղացողներ ամբողջ աշխարհում։ Ո՞րն է նրանց հաջողության գրավականը: 

Խոսելով հաջողության գաղտնիքի մասին՝ աշխատակիցներն առաջին տեղում դնում են ընկերության կորպորատիվ մշակույթն ու արժեքները, նրա հիմնադիրների՝ ոգեշնչման պայմաններ ստեղծելու ցանկությունը, ինչպես նաև նորի հանդեպ բաց լինելը: Այստեղ աշխատակիցները կարող են համարձակորեն առաջարկել նոր գաղափարներ և նախագծեր։

«Ինձ թվում է, որ պետք չի ունենալ «ֆիշկա», որով կինենք բոլորից լավը: Առանց դրա էլ բոլորից լավն ենք»,- ասաց Լուսինե Պողոսյանը:

«Մենք էներգիայով լի թիմ ունենք, որը վառվում է իր գործը լավ անելու մտքից: Նրանք սիրում են խաղեր և սիրում են այն, ինչ անում են»,- կարծում է Օլգան:

«Ընկերությունը միշտ հոգ է տանում իր աշխատակիցների մասին: Մեզ համար միշտ նոր բաներ են մտածում, որը շատ է օգնում, օրինակ՝ բժշկական ապահովագրություն, ինչ որ սպորտ, յոգա, նոր բան սովորելու հնարավորություններ, վորքշոփեր»,- ընդգծեց Դինարան:

Ընկերությունն, ընդհանուր առմամբ, ունի 800 աշխատակից, որից 350-ը գլխամասային գրասենյակում է՝ Կիպրոսում: Nexters-ը գրասենյակներ ունի Հայաստանում և Ղազախստանում: Ամբողջ աշխարհից նրանց համար աշխատում է 200 մարդ: Nexters-ը 2023 թվականին Եվրոպայի 5 խոշորագույն անկախ բջջային խաղեր մշակողներից մեկն է: 2022 թվականին ընկերության եկամուտը կազմել է 480 միլիոն դոլար, ինչը 11%-ով ավելի է, քան 2021 թվականին:

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ մարտի սկզբից Երևան են տեղափոխվել տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ։ Նույն ժամանակահատվածում Հայաստանում ստեղծվել են ռուսական կապիտալով ավելի քան 1200 ընկերություններ։ Քերոբյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում բիզնեսի համար նոր բարձրորակ ենթակառուցվածքի ներդրման անհրաժեշտություն կա։ Շուտով, ըստ նրա, Հայաստանում կստեղծվեն մի քանի տեխնոպարկեր և արդյունաբերական գոտիներ, որոնցից մեկի՝ Շիրակի արդյունաբերական գոտու շինարարությունը կսկսվի 2023 թվականին։ «Մենք Հայաստան ենք հրավիրում ռուսական ընկերություններին, որոնք հետաքրքրված են նման ենթակառուցվածքով»,- ասել էր նախարարը՝ հավելելով, որ ռուսական ընկերությունները կստանան նաև հարկային արտոնություններ և հատուկ լոգիստիկ կապեր, որոնք կօգնեն արագ գտնել նոր շուկաներ։

telegram
Tags: ITNextersNexters-ի երևանյան օֆիսИнтервью Armenia Todayновости экономикиРазработка игрРелокацияԲջջային խաղերծրագրավորողռիլոկացիա

Առնչվող Նորություններ

Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ կպայքարի «շատ բարեկամաբար»

16 Հուլիս 2025 00:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ պայքարելու է «շատ բարեկամաբար», հայտնում է Reuters-ը։ Նա Քարնեգի Մելոնի համալսարանում...

Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

Խորհրդարանական ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ ՀԷՑ-ի պետականացման օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

15 Հուլիս 2025 23:59

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը, «Փաստինֆո»-ին հայտնել է ԱԺ...

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

15 Հուլիս 2025 19:39

Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը 2025 թվականի մայիսին 80%-ից հասել է 85%-ի, գրում Է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին...

Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների

15 Հուլիս 2025 16:23

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 384,12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,02 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

15 Հուլիս 2025 15:21

Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

15 Հուլիս 2025 14:42

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գրասենյակում հուլիսի 15-ին տեղի է ունեցել փակ հանդիպում՝ դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ, ովքեր հուլիսի...

Ավելին
  • Լուրեր
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ կպայքարի «շատ բարեկամաբար»

16 Հուլիս 2025 00:47
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին․ Ամիրբեկով

16 Հուլիս 2025 00:02
Ազգային անվտանգության համար սպառնալիք ստեղծող նախագիծ է․ Մինասյանը՝ ՀԷՑ-ին առնչվող օրինագծի մասին

Խորհրդարանական ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ ՀԷՑ-ի պետականացման օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով

15 Հուլիս 2025 23:59
Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզուհիները 6 մեդալ են նվաճել

Բռնցքամարտի պատանիների ԵԱ․ հայ մարզուհիները 6 մեդալ են նվաճել

15 Հուլիս 2025 23:23
Որպես բարերար և գործարար՝ Կարապետյանին բարձր եմ գնահատում, որպես քաղաքական դերակատար՝ ժամանակը ցույց կտա․ Վանեցյան

Որպես բարերար և գործարար՝ Կարապետյանին բարձր եմ գնահատում, որպես քաղաքական դերակատար՝ ժամանակը ցույց կտա․ Վանեցյան

15 Հուլիս 2025 22:40
Փաշինյանը չի հրաժարվել վեհարանը «գրավելուց», շոու է կազմակերպելու, ինքն էլ առաջնորդելու է․ Վանեցյան

Փաշինյանը չի հրաժարվել վեհարանը «գրավելուց», շոու է կազմակերպելու, ինքն էլ առաջնորդելու է․ Վանեցյան

15 Հուլիս 2025 22:35
Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

Ռուբեն Վարդանյանը Բաքվի «դատական» նիստին երեք միջնորդություն է ներկայացրել

15 Հուլիս 2025 22:19
Տարածաշրջանում իրական խաղաղության համար ճոճանակը պիտի հավասարակշռվի․ Կարեն Բեքարյան

Տարածաշրջանում իրական խաղաղության համար ճոճանակը պիտի հավասարակշռվի․ Կարեն Բեքարյան

15 Հուլիս 2025 22:12
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի իշխանությունների ուժերին՝ երկրի հարավ-արևմուտքում բախումներից հետո

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի իշխանությունների ուժերին՝ երկրի հարավ-արևմուտքում բախումներից հետո

15 Հուլիս 2025 21:40
Մոսկվայում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

ՌԴ-ում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին

15 Հուլիս 2025 20:58
Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

15 Հուլիս 2025 20:22
Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)

Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)

15 Հուլիս 2025 19:58
ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

15 Հուլիս 2025 19:39
ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Սարատովում ադրբեջանական դրոշներով մեքենայի վտանգավոր երթևեկության կապակցությամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Սարատովում ադրբեջանական դրոշներով մեքենայի վտանգավոր երթևեկության կապակցությամբ

15 Հուլիս 2025 18:53
Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

15 Հուլիս 2025 18:24
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Օգոստոսի 1-ից Երևանում կգործի միասնական վճարային համակարգ՝ վճարման երեք մեթոդով

15 Հուլիս 2025 18:19
ԱԺ պատգամավորները երաշխավորել են 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ պատգամավորները երաշխավորել են 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցը փոխելու համար

15 Հուլիս 2025 17:27
Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնի Սիբիրում կայանալիք ներկայացումները չեղարկվել են

Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնի Սիբիրում կայանալիք ներկայացումները չեղարկվել են

15 Հուլիս 2025 17:03
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների

15 Հուլիս 2025 16:23
Շանը մեքենայից կապած քարշ տվող քաղաքացին ձերբակալվել է․ ՆԳՆ

Շանը մեքենայից կապած քարշ տվող քաղաքացին ձերբակալվել է․ ՆԳՆ

15 Հուլիս 2025 16:04
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

15 Հուլիս 2025 15:40
Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

15 Հուլիս 2025 15:21
Ադրբեջանում ավելի քան 4000 անօրինական միգրանտ է ձերբակալվել

Ադրբեջանում ավելի քան 4000 անօրինական միգրանտ է ձերբակալվել

15 Հուլիս 2025 15:05
Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

15 Հուլիս 2025 14:58
Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

15 Հուլիս 2025 14:42
ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի բացումը (ուղիղ)

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի բացումը (ուղիղ)

15 Հուլիս 2025 14:32
ՀԱՄԱՍ-ի արդարադատության նախկին նախարարն սպանվել է․ Al Jazeera

ՀԱՄԱՍ-ի արդարադատության նախկին նախարարն սպանվել է․ Al Jazeera

15 Հուլիս 2025 14:27
Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

15 Հուլիս 2025 14:19
Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

15 Հուլիս 2025 14:06
Ծաղկեգործները հայտնում են ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մանրամասները (ուղիղ)

Ծաղկեգործները հայտնում են ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մանրամասները (ուղիղ)

15 Հուլիս 2025 13:40
Ժամանակն է ստանձնել խաղաղություն հաստատելու պարտավորություն և ազդարարել նոր դարաշրջանի մեկնարկ. Թրամփը՝ Ալիևին
Աշխարհում

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ կպայքարի «շատ բարեկամաբար»

16 Հուլիս 2025 00:47

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ պայքարելու է «շատ բարեկամաբար», հայտնում է Reuters-ը։ Նա Քարնեգի Մելոնի համալսարանում...

ԿարդալDetails
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Ամիրբեկով
Տարածաշրջան

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին․ Ամիրբեկով

16 Հուլիս 2025 00:02

Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է դեռևս 2025 թվականի մարտին, և կողմերը շատ մոտ են դրա ստորագրմանը, Հունաստանի ERT...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ