ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է հունիսի 6-ի տարադրամի փոխարժեքները։
Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը երկուշաբթի օրվա համեմատ կորցրել է 0,06 դրամ՝ կազմելով 387,28 դրամ։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.72 դրամ՝ գնին ավելացնելով 5.47 դրամ։
Եվրոյի փոխարժեքն աճել է 2.80 դրամով եւ կազմել 414.12 դրամ մեկ եվրոյի դիմաց։
Ռուսական ռուբլու կուրսը բարձրացել է 0.02 դրամով և կազմել 4.76 դրամ։