Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է «Ռոսատոմ»-ի դերը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Ալեքսեյ Լիխաչովն արդյունավետ է համարել ՀՀ գործընկերների հետ աշխատանքը և նշել է, որ «Ռոսատոմ»-ը հետաքրքրված է շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին: