Հայկական կաթնամթերքի հնարավոր արգելքը Ռուսաստան չի կրում քաղաքական ենթատեքստ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Ռոսսելխոզնադզորի հնարավոր սահմանափակումների մասին հարցին՝ նշելով, որ ամեն ինչ արվում է սննդամթեերքի անվտանգության նկատառումներից ելնելով։
Պատասխանելով հարցին, թե օգտագործվո՞ւմ է արդյոք հայկական կաթնամթերքի մեջ իրանական հումք, որի պատճառով էլ Ռոսսելխոզնադորը կարող է արգելել ներմուծումը ՌԴ, Քերոբյանն ասաց, որ կիրառվում են։
«Երբեմն մենք նաև արտոնություններ ենք տալիս ընկերություններին կանթնային սերուցք ներմուծելու համար։ Դեռ պետք է քննարկենք։ Կան իրանական ընկերություններ, որոնք ԵԱՏՄ ռեեստրում են և թույլատրված է նրանցից կաթնասերուցք ներմուծել ՌԴ։ Ես այս հարցի լուծումն ավելի շուտ աշխատանքային քննարկման մեջ եմ տեսնում»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ հնարավոր լուծումներ կգտնեն։
Հարցին, թե չի՞ որակազրկվում արդյոք կաթնամթերքը, եթե չոր կաթնախառնուրդ է օգտագործվում արտադրության մեջ, նախարարը նշեց, որ սննդի անվտանգության տեսչական մարմինը ուշադիր հետևում է։
«Կաթնամթերքի արտադրությունը կատարվում է ստանդարտների համաձայն, չեմ կարծում, որ ընկերությունները խախտում են կանոնները»,- ասաց նա։
«Դա ըստ էության արձագանքն է դրամի հետևողական արժևորման, որը տեղական կաթ արտադրողների արտադրանքը դարձնում է ավելի քիչ մրցունակ, քան ներմուծված կաթի փոշին։ Երեկ էլ քննարկել եք տնտեսական զարգացման հարցերը, գիտեք, որ Հայաստանի տնտեսությունը առաջին երկու ամիսներին բարձր տնտեսական աճի տեմպը պահպանում էր և արդեն 10 ամիս շարունակ մենք ունենք երկնիշ տնտեսական աճ»,- ասաց Քերոբյանը՝ նշելով, որ թիրախն այն է, որ այնպես անենք, որ Հայաստանը 9-10 տոկոս տնտեսական աճն ապահովի ամեն տարի։
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել էր Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման հնարավոր սահմանափակումների մասին՝ վատ վերահսկողության և հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտումների պատճառով:
Մանրամասները՝ տեսանյութում։