«Գազպրոմը» հայտարարել է բուլղարական «Bulgargaz» և լեհական PGNiG ընկերություններին գազի մատակարարումների ամբողջական դադարեցման մասին՝ վառելիքի համար ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընկերությունը հիշեցրել է, որ Բուլղարիան և Լեհաստանը տարանցիկ երկրներ են։ Երրորդ երկրների համար նախատեսված ծավալներից հումքի չարտոնված դուրսբերման դեպքում տարանցման համար մատակարարումները կկրճատվեն այս չափով։
Ապրիլի 1-ից Ռուսաստանը փոխեց մոտեցումը ոչ բարեկամ երկրների համար դոլարից ու եվրոյից խուսափելու նպատակով։ Նախագահի հրամանագրի համաձայն՝ Գազպրոմբանկը պետք է բացի արժութային և ռուբլու հատուկ հաշիվներ։ Գնորդը առաջին հաշվին փոխանցում է պահանջվող գումարը պայմանագրում նշված արժույթով, բանկը այն վաճառում է Մոսկվայի բորսայում և ռուբլով վարկավորում երկրորդ հաշվին: Հենց նրանից են վճարումներ կատարվում «Գազպրոմին» մատակարարվող հումքի դիմաց։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Մոսկվան ռուբլով վճարելուց հրաժարվելը կընկալի որպես պայմանագրային պարտավորությունների չկատարում։
Արևմտյան երկրները նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ապառազմականացման և ապառազգայնացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այսպիսով, ռուսական պահուստները սառեցվել են մոտ 300 միլիարդ դոլարի չափով։
Այնուամենայնիվ, մատակարարման շղթաների խաթարումը հանգեցրել է տնտեսական խնդիրների Եվրոպայում և ԱՄՆ-ում, առաջին հերթին սննդամթերքի և վառելիքի գների բարձրացման: