Armenia Today-ի թղթակիցը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվել է ջրամբարաշինարարութան դանդաղ ընթացքի մասին։
Ի պատասխան՝ Սանոսյանը նշել է․
«Ակնհայտ է, որ ոռոգման ջրի հետ կապված շատ խնդիրներ կան։ Ակնհայտ է նաև, որ մենք շատ ջրամբարներ պետք է կառուցենք, որովհետև ջրային ռեժիմները միմյանց չեն համապատասխանում։ Կառավարությունը հիմա նախատեսում է առաջիկա հինգ տարում առվազն շինարարություն սկսել, իսկ որոշ փոքր՝ 15 ջրամբարների մասով նախատեսվում է ավարտել շինարարությունը։ 2022-ին կսկսվի Կապսի ջրամբարի կառուցումը»։
Մանրամասները՝ տեսանյութում։