ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ։ Այս մասին փոխանցում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը շրջել է կայարանի տարածքում, եղել կոնտեյներային տերմինալում և դիագնոստիկ կենտրոնում, ծանոթացել երկաթուղու գործունեությանը և ընթացիկ խնդիրներին։
Շրջայցի ընթացքում անդրադարձ է եղել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալներին, երկաթուղու արդիականացմանն առնչվող հարցերին։ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված քայլերը, իսկ լոկոմոտիվային դեպոյում Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:
Նախարարն այցելել է նաև երկաթուղու ուսումնական կենտրոն, ծանոթացել երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործման գործընթացի կազմակերպմանը։
Երկաթուղու տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ներկայացվել է բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, մասնավորապես բեռի փոխադրման պայմանների և ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվության ստանալու արագ և դյուրին հնարավորությունները։
ՄԱՊ ընկերությունում կրճատումներ են․ ԶԼՄ
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանին (ՄԱՊ-ի Ալիկ) պատկանող ՄԱՊ ընկերությունում ազատումներ են տեղի ունեցել, հայտնել է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝...