Կառավարության հունիսի 5-ի նիստում կայացրած որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը» կմիանա «Հայաստանի պատմության թանգարանին»։
Թանգարանն ստեղծվել է 2016-ին, այնտեղ ներկայացված են հայոց ռազմական արվեստի, ճակատամարտերի, ռազմական պատմության վերաբերյալ ցուցադրական նյութերը, որոնք համալրվում, հաշվառվում են և ցուցադրվում:
««Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով կվերակազմակերպվի և կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» մասնաճյուղ»,- ասված է ՊՆ նախագծում։