Կաննի փառատոնի ծրագիրն ընդհատվել է Ֆրանսիայի ծովափնյա Ալպերի դեպարտամենտում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով, հայտնում է BFM TV-ն:
Կաննում և հարևան քաղաքներում շուրջ 1600 տուն մնացել է առանց լույսի։ Հաղորդվում է, որ խափանումը կապված էր ենթակայանում գիշերը բռնկված հրդեհի հետ:
Կաննի կինոփառատոնը ավարտվում է այսօր՝ մայիսի 24-ին։ Նշվում է, որ փառատոների և կոնգրեսների պալատը անցել է էլեկտրաէներգիայի պահուստային աղբյուրի, և փակման արարողությունը պետք է տեղի ունենա ըստ ծրագրի: