Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը 2-րդ տեղն է զբաղեցրել Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթում, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
Մրցույթի մասնակիցն ընտրվել է «Գինու օրեր» միջոցառման շրջանակում՝ 2024 թվականին Երևանում անցկացված «Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթում։
Միջազգային խոշորագույն խոհարարական մրցույթին ընդառաջ՝ Արմենակյանի հետ նախապատրաստական մենթորության աշխատանքներն անցկացրել է հայտնի խոհարար Արբի Ղարախանին (օգնական՝ Գոռ Գաբրիելյան)։
«Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել է շուրջ 60 երկրի ներկայացուցիչ։